Պաշտոնների նոր հավակնորդներ. Հրապարակ
Կառավարության փոփոխությանն ընդառաջ, պաշտոնների նոր հավակնորդներ են ի հայտ գալիս: Նրանցից ոմանք անգամ իրենք են լուրեր տարածում, թե նշանակվելու են այս կամ այն պաշտոնում:
Նրանց թվին է պատկանում նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, որը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է:
Նա իր մտերիմներին ասել է, թե առողջապահության նախարարի պաշտոնում քննարկում են նաեւ իր թեկնածությունը, եւ անգամ կարծիք է հայտնել, որ եթե ժամանակին իր մտերիմ Արմեն Մուրադյանին վստահել են այդ պաշտոնը, ինչո՞ւ չեն կարող այս փուլում էլ իրեն վստահել:
Չնայած, ասում են, որ վարչապետի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ տարեվերջ որեւէ փոփոխության չգնալ կառավարության կազմում, եթե փոփոխություններ արվեն, ապա կփոխվեն միայն երկրորդ էշելոնի պաշտոնյաները՝ փոխնախարարներ, վարչության պետեր
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: