19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Փակ են հրավիրում նիստերը, որ ի՞նչ»

Սա ժողովրդավարական պրոցեսի սահմանափակում է, իսկ հիմնավորումներն էլ անհեթեթ են. Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով կառավարության որոշման մասին՝ ապրիլից հետո կառավարության դնռփակ նիստեր անցկացնելու մասին: Հիշեցնենք, որ վարչապետն է որոշելու՝ նիստերը բաց, թե փակ լինեն հասարակության ու լրատվամիջոցների համար: Ըստ նրա՝ որևէ քաղաքական ու իրավաբանական փաստարկ չի […]

Հերիք է` ամբախ-զամբախ խոսեն

«Միգուցե, ժամանակն անցել է, որ որոշ քաղաքական ուժեր արդեն թողնեն քաղաքականությունը և հեռանան քաղաքական դաշտից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Գագիկ Բաղդասարյանը: Հարցին, թե ում նկատի ունի, նա պատասխանեց. «Բոլոր այն ուժերին, ովքեր որ մատների արանքով են նայում քաղաքական այս պրոցեսներին. նրանք կամ պետք է դուրս գան փողոց և ժողովդրին բացատրեն, որ այլևս այսպես շարունակել […]

«Ծառուկյան» խմբակցությունը չի միանա «Ելք»-ի նախաձեռնությանը. «Ժողովուրդ»

«Ծառուկյան» խմբակցությունը որոշել է չմիանալ ՀՀ նախագահի ընտրության կարգի սահմանադրականությունը պարզելու համար «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: ՍԴ-ին դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, սակայն «Ելք»-ն ունի 9 մանդատ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե իրենց որոշման մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա: «Մենք իրավաբանորեն խորհրդակցեցինք, քննարկեցինք և գտնում ենք, որ սահմանադրականության խնդիր […]

Խաղը դեռ նոր է սկսվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող կոալիցիան այսօր որոշել է Արմեն Սարգսյանին առաջադրել Հայաստանի չորորդ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին որոշման մեջ անկասկած որեւէ սենսացիոն բան չկա եւ սա իրադարձությունների ընթացքի տրամաբանական շարունակությունն է: Սակայն երաշխավորվա՞ծ է արդյոք Արմեն Սարգսյանի նախագահության նույն սահուն ընթացքը մինչեւ վերջ, այսինքն […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Թեժ կրքեր Բարձրագույն խորհրդում. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամների ընտրությունը, որոնք պետք է ներկայացվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից, պակաս կրքեր չի բորբոքել։ Քանի որ ԲԴԽ-ն պետք է փոխարինի Արդարադատության խորհրդին, բայց շատ ավելի մեծ լիազորություններով, շատերի համար երանելի աշխատավայր է: Իսկ քանի որ, ոմանց կարծիքով, այն դառնալու է դատական համակարգում «ասողը», իսկ գիտնական-անդամները կարող են կառավարումից […]

Եվրոպայի նուրբ ակնարկը Երևանին. «Ժամանակ»

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեսահաղորդագրություն է տարածել՝ նվիրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններին: Փաստաթուղթը նախօրեին Բրյուսելում ստորագրել են ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Սվիտալսկու քայլն ինքնին ուշագրավ է, մանավանդ, որ Հայաստանի օֆիցիոզ քարոզչությունն ավելի շատ կենտրոնացավ ոչ թե Մոգերինի-Նալբանդյան հանդիպման, այլ` Եվրախորհրդարանում վերջինիս ունեցած ելույթի վրա: Անկասկած է, որ […]

Մարտիրոսյանը լինելո՞ւ է Արմեն Սարգսյանի գրասենյակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կանադայում ՀՀ դեսպան, ՄԻԱԿ ներկայացուցիչ, Քիմ Քարդաշյանին Երեւանում ընթրիքի տարած, արքայազն Չարլզին «մոտիկից» տեսած Լեւոն Մարտիրոսյանին հարցրինք` ինքը լինելո՞ւ է ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակում` մոտ ապագայում վերադառնալով Հայաստան: «Ես շարունակում եմ շատ ակտիվ աշխատել Կանադայի նման կարեւոր երկրում»,- դիվանագիտորեն ասաց նա: Փաստորեն, դեռ Ձեր մեկ տարին չի լրացել դեսպանի պաշտոնում, […]

«Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ». «168 ժամ»

«Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը  չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը: ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի […]

Նախագահը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել են ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար Հանրապետության Նախագահը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Պատվո շքանշանով: Նախագահ Սարգսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի