06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սարսափ ու աղոթքներ․ ինչպես է ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում /տեսանյութ/

Նախօրեին Tez Jet ավիաընկերության RJ-85 ինքաթիռը վթարային վայրէջք է կատարել Բիշքեկի Մանաս օդանավակայանում: Ինքնաթիռը Ղրղզստանի մայրաքաղաքից թռիչք է կատարել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բատկեն քաղաք, սակայն օդ բարձրանալուց մի քանի րոպե անց օդաչուները վթարային վայրէջք են խնդրել, քանի որ ինքնաթիռի ձախ շարժիչը խափանվել է:

Արդյունքում ինքնաթիռը մեկ շարժիչով վայրէջք է կատարել օդանավակայանում: Բարեբախտաբար, արդյունքում ինքնաթիռի անձնակազմից եւ 96 ուղևորներից եւ ոչ ոք չի տուժել: Ուղևորներից մեկը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքը: Դատելով հրապարակված կադրերից, մարդիկ աղոթել և լացել են, իսկ երբ օդանավը վայրէջք է կատարել, սկսել են ծափահարել օդաչուներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ