19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Այսօր զոհված զինվորի ընտանիքը ՌԴ-ում է բնակվում.մանրամասներ

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Գրիգոր Եղոյանը Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր:  Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Գրիգորը 5 ամսից պետք է զորացրվեր: «Երեք երեխա են: Ինքը տան փոքրն էր :Ընտանիքը Ռուսաստանում է , Գրիգորն եկել էր իր […]

Խորհրդարանական լսումներում քննարկվել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսեւորումները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին տեղի են ունեցել «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող քաղաքական դպրոցների ունկնդիրներ, Ազգային ժողովում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հարգելի պատգամավորներ, հարգարժան […]

Արցախում հունվարին պետբյուջեի մուտքերը եղել են ռեկորդային

Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերազանցել են ռեկորդային` 88.9 տոկոսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը՝ ավելացնելով, որ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: «2018 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական […]

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ կողային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Կարապետի Եղոյանը: Երրորդ կայազորային […]

«Ավրորան»՝ ողջ աշխարհում

«Իր գործունեության երրորդ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։ Ուրախալի է, երբ «Ավրորայի» հերոսներին հրավիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թե ինչ ազդեցություն են նրանք գործում ինչպես մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպես էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների […]

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվարի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից

1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհաշատ պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին բուսաբանական այգու տնակային ավանում, սողանքների պատճառով թեքված տնակում բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի […]

Քաջարանի 53-ամյա բնակչի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի

53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. վերջիններս կալանավորվել են: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել է նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի