13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրաժեշտ կտանք՝ առաջին «զոհը». Ժամանակ

ՀՀ կառավարությունը ԱԺ է ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը, որն ընդգրկված է այսօր սկսվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում: Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի ապագա կառավարությունը կազմված կլինի 17 նախարարությունից՝ ներկայիս 18-ի փոխարեն:

Ո՛չ, դուք սխալվում եք, Սփյուռքի նախարարությունը չի կրճատվելու, կրճատվելու է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Աշխարհում ինչ միջազգային կառույց կա, Հայաստանը դրանց այլևս ինտեգրվել վերջացրել է, իսկ բարեփոխումներ այնքան են իրականացվել, որ դրա ավելցուկ կա, և ոչ թե հավելյալ անհրաժեշտություն:

Մինչդեռ Սփյուռքը ամենադինամիկ և առաջանցիկ տեմպերով զարգացող կառույցն է, և եթե կառավարության կառուցվածքում բոլոր նախարարությունները ինչ-որ ժամանակ վերանան, ապա Սփյուռքինը հաստատ կմնա:

Ապրիլից մենք հրաժեշտ կտանք Վաչե Գաբրիելյանին, ինչը իսկապես անվերականգնելի կորուստ կլինի:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ