26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով փոխարինի «վոժդին». Հայկական Ժամանակ

Երկար ժամանակ է՝ ՀՀԿ անդամները խոսում են Սերժ Սարգսյանի՝ վար­չապետի պաշտոնում անփոխարինելի լինելու մասին: Այս մասին արդեն քանիցս նշել է ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, որը երեկ նոր հարցադրում աոաջ քաշեց, «եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ»,-«Ազատության» ռ/կ-ի հետ զրույցում ասաց նա:

Այս հարցը ուղղեցինք այլ պատգամավորների եւ քաղաքական գոր­ծիչների: ՀՀԿ խմբակցության անդամ, «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը եւս հակված է Սարգսյանի ամենահարմար թեկնածու լինելուն: Հարցին՝ ո՞վ կարող է փոխարինել Սերժ Սարգպանին, նա պատասխանեց. «Վարչապետի ընտրության հարցում պատասխանատուն Հանրապետական կուսակցությունն է, այլ ոչ խմբակցությունը, եւ որոշում կայացնելու է կուսակցությունը:

Ընդհանրա­պես վարչապետի թեկնածուի հետ կապված այս ամբողջ աժիոտաժը տեղին չէ եւ անիմաստ է մի պարզ պատճառով, մեր Սահմանադրությու­նը ասում է, որ վարչապետ պետք է առաջադրի Ազգային ժողովում մե­ծամասնություն կազմող կուսակցությունը:

Իսկ Աժ-ում մեծամասնություն կազմում է ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն էլ կորոշի, թե ով է լինելու վարչապետի թեկնա­ծուն: Եվ եթե դա Սերժ Սարգսյանը լինի, ուրեմն ինքն էլ կլինի, եթե այլ մե­կը ուրեմն այլ մեկը: Ինչի՞ մասին է խոսքը»:

Հարցին այնուամենայնիվ, է՞լ ով կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, ո՞վ կարող է «փոխարինել» Սարգսյանին, Թորոսյանն ասաց. «Որպես խմբակցության անդամ, եւ որպես անհատ, կարող եմ ասել, որ եթե այսօր Հանրապետական կուսակցությունը հենց կուսակ­ցության առաջնորդին առաջադրի վարչապետի թեկնածու, ապա դա ճիշտ որոշում կլինի: Որովհետեւ ամբողջ աշխարհում այդպես է. եթե որեւէ կուսակցություն հաղթում է ընտրություններում, եւ եթե Կառավարու­թյան ղեկավար է աոաջ քաշվում, ապա այդ թեկնածուն լինում է կուսակ­ցության առաջնորդը: Գերմանիայում արդեն երրորդ անգամ հաղթեց քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, եւ որպես վարչապետի թեկնածու երրորդ անգամ առաջադրվեց Անգելա Մերկելը: Այնտեղ ոչ ոք չասաց՝ արդեն երրորդ անգամ է, եւ ճիշտ կլինի՝ Մերկելը չլինի»:

Աժ ԵԼՔ խմբակցության անդամները հաճախ են նշել, որ իրենց հա­մար ՀՀԿ-ի ցանկացած թեկնածուն է անընդունելի: Խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ասաց. «ԵԼՔ-ը ունի վարչապետի իր թեկնածուին, իսկ իշխանական թեւի թեկնածուի մասին թող մտածեն իշխանական թեւերը այն վերապահումով, որ նույն մարդը չպետք է երրորդ անգամ պաշտոնավարի: Իսկ ՀՀԿ-ում ավելի ընդունելի թեկնածու չկա: ԵԼՔ-ն իր թեկնածուն ունի, եւ հանդես է գալու Հայաստա­նի զարգացման իր տեսլականով, իսկ թեկնածուի մասին կհայտարա­րենք, երբ խմբակցությունը կայացնի իր հստակ որոշումը»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ոուստամյանն ասաց, որ ինքը հեռախոսով չի պատասխանում հարցերին: Իսկ Աժ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Գեւորգ Պետրոսյանը խուսափողական պատասխան տվեցին քանի խմբակցությու­նում չեն քննարկել այս հարցը, զերծ կմնան դիրքորոշում հայտնելուց: Պետրոսյանն ասաց, որ համաձայն է կուսակցության նախագահ Գագիկ Ծաոուկյանի այն կարծիքին, որ անփոխարինելի մարդիկ չկան: Իսկ քանի դեռ Սերժ Աարգսյանը չի առաջադրվել վարչապետի պաշտոնում, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ հարցի մասին խոսելն անիմաստ է. «Ով էլ առաջադրվի, իր թեկնածության հարցը կքննարկենք մեր խմբակցու­թյունում, ապա նոր կհայտնենք մեր որոշման մասին»:

Ստացվում է, որ, ըստ էության, միայն ԵԼՔ խմբակցությունն է, որ ունի Շարմազանովի հարցի պատասխանը եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ