06 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մարտին Վարդազարյանին քաղաքապետարանից տեղափոխել են հիվանդանոց

Երևանի ավագանու նիստում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքներից հետո վատացել է ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը:   Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց:  Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն […]

Ծռերի գործով փաստաբանը մեղադրեց դատավորին/տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 13-ին շարունակվում է  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները բոյկոտել են նիստը և նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նրանց վրա սանկցիա կիրառելով հեռացրեց դահլիճից: Նիստերի դահիճում գտնվող պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ և […]

Փոխնախարարը կոչ արեց դեսպանից հարցնել, թե ինչ ասել է «հարմար գին»

ՀՀ էներգետիկ և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անցած տարի մենք Իրանից ներմուծել ենք 382 միլիոն յոթ հարյուր հազար խմ գազ և Ռուսաստանից ներմուծել ենք մեկ միլիարդ 996 միլիոն:  Անդրադառնալով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարությանը, որ պատրաստ են հարմար գներով գազ վաճառել […]

Մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման. Բակո Սահակյան

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին և հանդես եկել ելույթով:  Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական […]

Սկանդալ Օլիմպիական ավանում․ մարզիկին հեռացրել են /տեսանյութ/

Ընթացիկ Օլիմպիադայի առաջին դրական դոպինգ-թեստն է ստացվել։ Ճապոնիայի հավաքականի մարզիկ, շորթ-տրեկիստ Կեյ Սայտոն հեռացվել է օլիմպիական ավանից եւ մրցումներից՝ դոպինգ օգտագործելու համար։ Այսպիսով, ճապոնացի 21-ամյա մարզիկն առաջինն էր այս Օլիմպիական մրցումների ընթացքում, ով դոպինգ է օգտագործել ու բացահայտվել։  

Չափից դուրս էր. «Ելք»

Ծեծկռտուքի պատճառով ընդմիջված Երեւանի ավագանու նիստը տեւական դադարից հետո վերսկսվել է: Տեղում են շտապօգնության աշխատողներն ու ոստիկանները:  «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում  հայտնեց, որ իրենք ընդամենը նպատակ ունեին քաղաքապետին ցույց տալ, որ մարդիկ ապրում են գարշահոտության մեջ, սակայն ավագանու ՀՀԿ-ական անդամները դրան ագրեսիվ արձագանքեցին: Փոստանջյանը հավելեց, որ իրենք դիմելու են իրավապահ […]

Բռնի ուժի չի եղել, տեսանյութերը նայեք. Գոռ Վարդանյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ասում է՝ որևէ բռնություն չի կիրառել ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ: Այսօր քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալից ու ծեծկռտուքից հետո Գոռ Վարդանյանը, ով ևս միջադեպում խառնված էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամները ոչ ճիշտ պահելակերպ են դրսևորել: «Բավական տհաճ հոտ էր, և  […]

Պետք է դատել և զրկել ավագանու մանդատից

Քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում շշերով կոյուղաջրեր բերելն ու դահլիճում լցնելը ոչ այլ ինչ է, քան խուլիգանություն: Իսկ խուլիգանության համար պետք է դատել և, իհարկե, զրկել ավագանու մանդատից: Ես ասում եմ հարցի լուծման իրականում արդարացի տարբերակը, սակայն հասկանում եմ, որ մենք ապրում ենք չափից ավելի հանդուրժող պետությունում, որտեղ, ցավոք, նման բաները հաճախ ներվում են: Կարեն Վարդանյան

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 16-ին ժամը 11.00-15.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝  Զաքյան, Վ․ Սարգսյան, Դեղատան փողոցների, Փ․Բյուզանդ փող․ 5-ից-87,  Ամիրյան փող․ 1-ից-16, Խորենացի փող․ 1-ից-29, Մաշտոցի պող․5-ից-20 համարների  ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի