Ազգադավ և թշնամի են այն անձիք, որոնք փորձում են շահարկել ՀՀ Ազգային Հերոսի անձը
Հարգելի’ Հայրենասեր եղբայրներ և քույրեր ,նախ և առաջ ՀՀ Ազգային Հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով շնորհավոում եմ մեզ բոլորիս ։ Ինչպես նաև պատանի երկրապահներին երդման հանդիսավոր արարողության կապակցությամբ։
ՀՀ ում ու նրա սահմաններից դուրս ազգային արժեքների և նրանց պահպանման գործնթացը պետք է լինի մեր Սուրբ պարտքը
Անցնելով բուն թեմային , ներկայացնում եմ ձեր դատին այն երեվույթները ,որոնք իմ անձնական տեսակետից , անընդունելի են և դատապարտելի ։
ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս 1990 թվ -ից մինջ օրս, մեր փառապանծ ազգը կրում է բազում կորուստներ ,որոնք գնում և միանում են մեր հազարամյա պատմության ընթացքում ազգային արժեքների և շահերի համար իրենց կյանքը չխնայած հերոսներին։
Այդ անձիք տվել են իրենց կյանքը հանուն այն մարդկանց ովքեր այսօր ապրում են ՀՀ ում և նրա սահմաններից դուրս ,քանզի ոչ մի հայ չի կարող իրեն զգալ ապահով օտար երկրում ,եթե չլինի հայոց պետականությունը ։
Այո ապահով , որովհետև յուրաքանչյուր ոք ունի ազգային պատկանելիություն , սակայն ոչ ամենը ունեն պետականություն ու ներկայացված են ՄԱԿ ում ,որից բխում է ազգի պաշտպանության հենքը միջազգային հարթակներում ։
Այդ իրավունքներով օժտված լինելով, մերթընդմերթ ազգի գոյության և հոգսերի մասին հիշող անձիք, խեղաթյուրում են անիրազեկ ժողովրդին իրենց աշխարհայացքով, ելնելով արդարադարության ,շիտակության , մարդկային արժեքների ջատագովներ։
Ազգային Հերոս
Ի՞նչ արժեք է ներգրավվում այս անձեռնմխելի կոչումը
Արդյոք, այս կոչումը փոխկապակցված է ժամանակի , կուսակցական պատկանելության,պետական,հասարակաքաղաքական իրավիճակի հետ :
Ազգային Հերոս բարձրագույն կոչվումը ,շնորհվում է երկրի պաշտպանության , իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում առանձնակի ծառայություն մատուցած անձանց:
Միայն ու միայն այս հիմնավորումով է պետք առաջնորդվել առորյա կյանքում ։ Չի կարող լինել այս հարցում որևէ տարակարծիք ձեվաչափ անհատների ,պետական և հասարակաքաղաքական մարմինների կողմից։
Սա անքննելի է բոլորի համար և ոչ ոք չի կարող իրավունք վերապահել ,այս բարձրագույն կոչումը կրող անձանց գործը, կյանք , հասարակական քննարկման առարկա դարձնել ։
Ազգային Հերոս բարձրագույն կոչման արժանացած անձանց հանդեպ վերաբերմունքը ունի, միայն մեկ օրինական հասկացություն,հարգանք , մեծարում և մատաղ սերնդին դաստիարակում նրանց օրինակով ։
Այսօր կան անձիք , միավորումներ, ՀՀ ում ու նրա սահմաններից դուրս ,որոնք փորձում են , ելնելով իրենց անձնական շահից և քաղաքական կոնյուկտուրայից ,նոր իրականության աչքերով խեղաթյուրել Սպարապետ Վազգեն Սարգսյան անձը ։
Հասարակա-քաղաքական գործիչները ,որոնք հայտնվել են այդ ապաշնորհ հարթակում , խեղաթյուրելով Հայ ազգի պատմության արյունոտ էջերը,իրականությունից զուրկ մատաղ սերնդի ներկայացուցիչներին, ներարկում են ատելության սերմեր, իրենց մեջ մարմնավորելով ժողովրդավարական ճշմարիտ հոգատար կեցվածք ։
Դուք կարող եք ներկայացնել ձեզ որպես բանիմաց , ճանաչված միջազգային հարթակներում կառկառուն դեմք ,բայց սա բոլորովին չի տալիս ձեզ բարոյա- իրավական հենք , որպեսզի ազգային արժեքների համար կյանքը զոհաբերած Ազգային Հերոսի անունը փորձել շահարկել ձեր ազգադավ ծրագրերում ։
Այո` ազգադավ և թշնամի են , հայ ազգի համար այն անձիք և հասարակական կազմակերպությունները ,որոնք փորձում են շահարկել ու կասկածի տակ դնենլ ՀՀ Ազգային Հերոսի անձը ու նրա ազգանվեր գործունեությունը ։
Կրելով վերոհիշյալ պետականամետ և ազգայինապաշտ սկզբունքները ` կոչս հղում եմ ՀՀ ազգային ժողովի պատգամավորներին ,որպեսզի ՀՀ Ազգային Հերոսի բարձրագույն կոչումը և հիշատակը լինի օրենքով պաշտպանելի ու անձեռնմխելի…
ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի ազգա-մշակույթյային «Արարատ» ինքնավարության նախագահ`
Հրաչյա Ներսիսյան։