Ոչ աշխատանքային օրեր. Հայկական Ժամանակ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որո կոչվում է նաեւ Զատիկ, այս տարի նշվելու Է ապրիլի 1-ին: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Քահանա.ամ-ի փոխանցմամբ, այն նշանակում Է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում Է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:
Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ա. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջանում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում Է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ Է աշխարհի», եւ ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղեւը նման Է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է:
Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր Փրկությունը»: ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը վերաբերում է Զատկի տոնին հաջորդող օրը՝ 2018 թ.ապրիլի 2-ը ոչ աշխատանքային հայտարարելուն եւ փոխարենը ապրիլի 7-ը (շաբաթ) աշխատանքային դարձնելուն:
Նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին՝ Սբ Հարության տոնի՝ ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու ննջեցյալների գերեգմանները: Այսպիսով, կառավարությունը հրաժարվում է տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային՝ ազատ օր հայտարարեյուց, բայց մեռելոցներից չի հրաժարվում՝ տեղափոխելով ոչ աշխատանքային ու աշխատանքային օրերը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: