«Իմ քայլը» շարժմանը միացած զինվորականների հարցով քննությունն ավարտին է մոտենում
««Իմ քայլը» շարժման օրերին բողոքի ակցիային միացած զինվորականների հարցով ծառայողական քննությունը մոտենում է ավարտին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Քննության արդյունքներն արդեն ներկայացվել են Գլխավոր շտաբ, որից հետո կփոխանցվեն ինձ», – ասաց նա: Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` իրեն ուղղված հորդորին, որ հետևողական լինի այս զինվորականներին շատ խիստ պատժելու հարցում՝ […]





































