10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դժբախտաբար, առկա է նաև քաղաքական ճնշում. ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացները գնահատում է ռեկտորի քաղաքական գործունեության արդյունք, ոչ թե որպես պրոֆեսիոնալ աշխատանքի քննադատություն: «Արամ Սիմոնյանը պրեսինգի է ենթարկվում որովհետև ՀՀԿ անդամ է, տեղեկացնեմ, որ ՀՀԿ անդամը պատիվ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց նա: Ըստ նրա՝ քաղաքական ճնշումներ, ռեպրեսինգ կա: «Դժբախտաբար, առկա է նաև քաղաքական ճնշում»: ԱԱԾ ուսումնասիրությունների մասին […]

Բոլորը պետք է հարգեն անմեղության կանխավարկածը. Շարմազանով

 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալության մասին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը  չի ցանկանում խոսել, ասում է՝  կա անմեղության կանխավարկած, որը պետք է հարգել: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ և Քննչական կոմիտեն է հայտարարություն տարածել, և Մասիսի քաղաքապետարանը՝ ասելով, որ իրավական հիմք չկա ձերբակալության մեջ: Նա նշեց, որ միացել է ստորագրություններին՝ փոխելու քաղաքապետի խափանման […]

Տրամաբանական եմ համարում, որ կառավարության ծրագիրը կընդունվի. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ այն, որ ՀՀԿ-ն քիչ առաջ հայտարարեց, որ այս պահին որևէ արգելք չեն տեսնում արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու, կապված չէ նրա հետ, որ խմբակցությունից պատգամավորներ հեռացան: «Մենք մնում ենք մեր կարծիքին՝ այս պահին շուտափույթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա, չկա նաև Փաշինյանի օրակարգում: Այդ […]

2 համասեռամոլ դիմել է քահանային (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե եղել են դեպքեր, երբ համասեռամոլը դարձի գալու խնդրով դիմել է քահանային: Նա պատմեց, որ նախորդ տարվա մեջ 2 այդպիսի դեպք եղել է: «Այստեղ շատ կարևոր է իրենց ցանկությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀԿ-ի մեսիջը. «Մենք չենք տեսնում որևէ արգելք, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ»

«Մենք պատրաստ ենք թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին, սակայն համարում ենք, որ դրանք պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև. խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Առ այս պահը որևէ առաջարկ մասնակցել այդ քննարկումներին չենք ստացել»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, Արդարադատության նախկին […]

ՀՀԿ նիստը տևեց 2 ժամ. ինչո՞ւ և ի՞նչ հարցեր են քննարկել

Քիչ առաջ կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողներին ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է վարել նիստը, ինչպես և միշտ: Նիստին մասնակցել է նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: «Նիստը 2 ժամից ավել տևեց, քանի որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, կուսակցության ռազմավարությունն ու մարտունակությունը, […]

Ոստիկանությունը հրավիրում է

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են. – Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները, – ՀՀ ոստիկանությունում և այլ գերատեսչություններում զինվորական […]

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Մայրաքաղաքում վեցերորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ հագեցած կրթամշակութային, զբոսաշրջային և մարզական բաղադրիչներով: «Երևանյան ամառ 2018»-ը նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Ծրագրում ընդգրկված է ավելի քան 50 ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառում. փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև օրացուցային տոներ: Ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի […]

Զիդանը հեռացավ․․․

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանն այսօր հայտարարեց Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին:   «Ես հեռանում եմ, որովհետև Ռեալին անհրաժեշտ է փոփոխություններ, որպեսզի թիմը շարունակի հաղթել», նշել է Զիդանը: Ֆրանսիացի լեգենդը իսպանական թիմը գլխավորել էր 2016 թվականին: Այդ ընթացքում երեք տարի անընդմեջ «Ռեալը» նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը սահմանելով ռեկորդ: «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է նաև Իսպանիայի […]

Ազնվությամբ ասեմ Սերժ Սարգսյանի օրոք քննչական մարմիններն այսպիսի ապօրինի ձերբակալությունների գրեթե չէին գնում. փաստաբան

ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի նախագահին՝ առաջակելով իրենց անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա հետ միասին ձերբակալված 4 անձի:  Հ.Գ. Ազնվությամբ ասեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի