էլթոն Ջոնը ժամանեց Հայաստան
Երեւան է ժամանել էլթոն Ջոնը։ Հանրահայտ երաժիշտը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ լուսանկարը՝ News.am-ի
Երեւան է ժամանել էլթոն Ջոնը։ Հանրահայտ երաժիշտը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ լուսանկարը՝ News.am-ի
Կայացել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերջին՝ 27-րդ տուրի «Լոռի»-«Գանձասար-Կապան-2» հանդիպումը, որի ավարտից հետո պարգևատրվեցին «Լոռիի» ֆուտբոլիստները և մարզչական կազմը: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Վանաձորի թիմը դարձել է Առաջին խմբի առաջնության հաղթող: Ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Լոռի» թիմին հանձնել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է. Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել: Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ […]
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Էրիկ Կարապետյանին, Միհրան Ծառուկյանին, Սոնա Շահգելդյանին, Սիլվա Հակոբյանին, Գարիկ Պապոյանին, Սոնա Ռուբենյանին, Լիդուշիկին, Դալիթային, Հրաչ Սիմոնյանին, DJ Բագրատ Տերտերյանին, հաղորդավար Աղասի Մելքոնյանին, “Unity production” ընկերությանը երեկ կառավարական առանձնատների համալիրում սահմանապահ գյուղերի շրջանավարտների Վերջին զանգին մասնակցելու, կազմակերպմանն աջակցելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում պետական տուրքի վճարման ընթացքի վերաբերյալ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական տուրքի վճարման գծով օրենքով սահմանված իրենց պարտավորությունը չեն կատարել ընդհանուր […]
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հիշեցրել է փաստաթղթերը կարգի բերելու մասին: «Ճամփորդել ցանկացողներին ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս նախապես ստուգել անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը՝ հետագա անհարմարություններից խուսափելու համար: Ընդ որում, երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները սահմանային անցման կետ են հասնում երեխաների ծննդյան վկայականներով: Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն: Երկրից դուրս […]
Մադրիդի «Ռեալի»` մայիսի 25-ին կայացած բաց մարզման ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնդակով պատահմամբ հարվածել է տեղում աշխատող օպերատորներից մեկին, ով գտնվել է գովազդային վահանակների հետևում:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է. «Հարգարժան Արտակ Մաթևոսի. Արցախի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու […]
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Իր խոսքում Հայաստանի Նախագահը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ։ «Իմ երկիրը նույնպես երկու […]
Մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: 4-5 աստիճանով:
























