20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դու, որ կամեցար ծարավածներին կենդանի՛ ջուր տալ չոր անապատում

Քանի որ վերջին դառնությունն անգամ ես համբուրեցի՝ տանջանքնե՛ր, խեթե՛ր և տխրություննե՛ր, վշտե՛ր հոգեկան, անխնամարկվող կսկի՛ծ ու ցավեր, տարակուսանքնե՛ր՝ հույսերի հանդեպ, ամոթանքնե՛ր, որ չունեին ծածկոց, խայտառակություննե՛ր անպարտակելի, պատկառանքնե՛ր, որ անհամարձակ են դարձնում մարդուն, անդարձ փախուստնե՛ր և հալածանքնե՛ր՝ մարդասիրությանն հակընդեմությամբ, ուղևորությամբ իմ երկար անցման՝ ձեռնունա՛յն եղա ու առա՛նց վարձի:

Սակայն, Դու, ո՛վ Տէր, որ փրկությունն Ես և Տէրն ամենայն զորությունների, օգնությունների կայա՛նը ամուր, շտեմարա՛նն Ես՝ Ողորմության և Լուսավորության, և քավությո՛ւն Ես և անմահությո՛ւն՝ Տէ՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ն հավիտյան Կենդանի Աստծո, Որդի՛ն Արարչի՝ Երկնի և երկրի:

Դու, որ կամեցար ծարավածներին կենդանի՛ ջուր տալ չոր անապատում, Օրհնյա՜լ, Բարեգու՜թ, Հզո՜ր, Մարդասե՜ր, և Հեռո՜ւն դիտող, և Համբերատա՜ր, և Խնամակա՜լ, և Հնարավո՜ր, Երկնից Այցելու, Պաշտպա՛ն աննախանձ, Պահապա՛ն հաղթող և Անկորո՛ւստ կյանք, Միջնո՛րդ երկնային, Լիառատություն, որ չի՛ նվազում, Երանություն, որ՝ տոնելի՛ է հար, Քո Սիրո աջի և ողորմության ձեռքն երկարի՛ր ինձ՝ քավի՛ր և սրբի՛ր ամենապարտիս, Բա՛նըդ կենդանի, և ընդունի՛ր ինձ՝ ներկայացնելով հավասարապատիվ Սուրբ Հոգուդ առջև, որպեսզի Քեզնով հաշտվի՛ ինձ հետ՝ ի՛նձ դառնա կրկին, որ Նա Քո Ձեռքով և նվիրյալ Իր կամքի մաքրությամբ՝ Զորե՛ղ Ինքնությամբ՝ ինձ Հո՛րն ընծայի, և որ Նրանցով անբաժանելի միանամ Քեզ հետ՝ շնչիս ողջույնո՛վ կապված Շնորհիդ: Որի համար Քեզ՝ Հո՛րդ հետ մեկտեղ, մեկտե՛ղ Սուրբ Հոգու, երեք անձերիդ՝ Մե՛կ բնության մեջ՝ Մե՛կ Աստվածությամբ՝ Է իցդ ստեղծված, ամենքից՝ Քեզ փա՛ռք, գոհաբանությո՜ւն. այժմ և հավիտյա՜նս հավիտենից: Ամէ՛ն:

Նարեկ

Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ