Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա. ՊՆ
«Հայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին արցախա-ադրբեջանկան շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով: Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել՝ մեր ներքին գործընթացների հետ կապված»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը: «Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն […]





































