Այն, ինչ չի ասվում
-ԱԱԾ-ն ամբողջ գործերը թողած զբաղված ա սուպերմարկետներով: Այսինքն ոչ թե սուպերմարկետներով այլ կոնկրետ լֆիկի Սիթիով:
-Էս ֆոնին, գործադիր իշխանության ամենաբարձր օղակի պաշտոնյան` վարչապետը ֆեյսբուքում ստատուս ա գրում, թե բա կոռուպցիոներներին բոյկոտեք: Այ ցավդ տանեմ, եթե կոռուպցիոներ կա ձերբակալեք բա՞, վերջը ԱԱԾ-ն կարող է… լավ անցանք …
-Ոստիկանապետն ասում ա հանցավորության ու քրեական հեղինակությունների դեմ անհաշտ պայքար ենք մղելու: Ասում ա ու սկսում ա «սխոդկեք»-ի ժամանակ գործողություն անելու կադրեր դնել:
-Վերևի կետի ֆոնին էլ, Ոստիկանապետին պաշտոնի նշանակող մարդու կուսակիցը Նորատուսցի Ալիկին ազատելու համար երաշխավորագիր ա ներկայացնում:
-Գրեթե ամեն օր ՀՀ-ում փողոցներ են փակվում, բայց մամուլում դա կա՛մ չի երևում, կա՛մ ուղղակի չկա և վերջ:
-Նախիջևանի հատվածում, որի սահմանը պահում է հայ-ռուսական միացյալ զորախումբը, ադրբեջանական ուժերը 1200 հեկտարի չափով առաջ են տվել դիրքերը, բայց սրա մասին էլ մամուլում խուլ լռություն է:
-ԿԳՆ փոխնախարարներից մեկը ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բառացի ասում է` «մենք քաղհասարակությունից ենք եկել ու քաղհասարակություն էլ մնալու ենք»: Պետական պաշտոնյա եմ ասել է:
-Մի քանի էլեկտրոնային և տպագիր մամուլ թեթև քննադատում են ներկա կառավարությանը. մյուսները, կամ մյուսների ներկայացուցիչները քննադատում են նոր կառավարությանը քննադատողներին, իսկ որոշ ակտիվ քաղաքական/քաղաքացիական գործիչներ ուզում են դատի տալ էդ թերթերից մեկին (բնավ կապ չունի ինչի համար կամ ավելի շուտ ինչ պատրվակով):
Ես չեմ դուք եք….
Շարունակելի…
Նարեկ Սամսոնյան