13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դուք սիրո փոխարեն թշնամանք սերմանեցիք. եկեղեցին հասարակական կազմակերպություն չէ եւ ոչ էլ քաղաքական կուսակցություն ու հարթակ

«Սիրելի՛, եղբայրներ ի Քրիստոս եւ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կազմակերպիչներ ու Քրիստոսասեր հայորդիներ, Հայ եկեղեցում բարեփոխումներ անելու եւ նրա ազգընտիր գահակալի՝ Հայոց Հայրապետի դեմ ուղղված շարժումը, եթե նույնիսկ, ըստ ձեզ արդար է եւ անկեղծ, այն արդեն իր բացասական ազդեցությունն ունեցավ», – այս մասին գրել է Վոլգոգրադի հայության հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ քահանա ՕՀԱՆՅԱՆԸ եւ մանրամասնել. 

«Դուք առիթ տվեցիք գայթակղության եւ մոլորության շատերի՝ բաժանման սերմեր ցանելով հավատացյալների մեջ։ Առիթ տվեցիք ոմանց՝ քարկոծելու Հայ Եկեղեցին, ոմանց էլ վարկաբեկելու եւ հայհոյելու մեր ողջ նվիրապետական կարգը՝ կաթողիկոսից մինչեւ  դպիր, իսկ ոմանք էլ բաժանվեցին խմբերի կաթողիկոսամետ եւ հակակաթողիկոս։ Այս ամենը դուք արեցիք «ի սեր Աստծո եւ հանուն մեր եկեղեցու պայծառության»։ Մի՛ կարծեք, որ դուք ավելի Աստվածասեր եւ Եկեղեցասեր եք կամ ավելի եք մտահոգված եկեղեցու խնդիրներով, քան բոլոր մյուս հոգեւորականներն ու հավատացյալները։ Եկեղեցում առկա խնդիրներն այսպես չեն լուծվում, ինչպես դուք եք ուզում»:

Եզրափակելով խոսքը Տեր հայրն ընդգծել է. «Դուք սիրո փոխարեն թշնամանք սերմանեցիք։ Եկեղեցին հասարակական կազմակերպություն չէ եւ ոչ էլ քաղաքական կուսակցություն ու հարթակ։ Ապստամբությունն եկեղեցում՝ տանելու է բաժանման, իսկ սա ոչ թե Աստծո, այլ՝ չարի գործն է։  Արթուն եղե’ք և աղոթեցեք, որպեսզի մոլորության մեջ չընկնեք։ Տերը բոլորիս օգնական։ Ամեն»։

Աղբյուրը՝ iravunk.com

Լուսանկարը՝ Էդգար Մանուկյանի

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ