24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցեխահարձակում

ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն անդրադառնալով  Հայ եկեղեցու եւ Գարեգին Բ-ի հեղինակության դեմ արշավին՝ մասնավորապես նշում է.

«Հեռուստատեսությամբ, թերթերի միջոցով, Ֆեյսբուքով առանձին անհատներ կթիրախավորեն Հայաստանյայց Հայ Առաքելական եկեղեցին, որ մայր դաստիարակն է եղած մեր ժողովրդին ավելի քան 1700 տարիներ շարունակ: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մեր ինքնության գլխավոր խորհրդանշն է և որևէ ցեխարձակում Հայաստանյայց եկեղեցու նկատմամբ, սկսելով ամենախոնարհ սպասավորեն մինչև Ամենայն հայոց հայրապետի անձի նկատմամբ, մեզ երբևէ չպիտի տկարացնի: Եվ կուզեմ հավատացնել մեր հավատավոր ժողովրդին, մանավանդ գիտնալով, որ հայ եկեղեցին, որպես մայր դաստիարակը մեր ժողովրդի զավակաց և նույն եկեղեցու զավակները իրենց հավատարմության մեջ իրապես պիտի մնան անխախտ և անսասան: Որովհետև կհավատան Հայստանյայց Առաքելական եկեղեցու առաքելությանը և կհասկանան, որ առանձին անհատներ կուզեն նաև վարկաբեկել անտեղի արտահայտություններով, զրպարտություններով՝ եկեղեցու հասցեին ուղղված: Եթե իրապես կան նեղություններ մտահոգություններ այս չէ մոտեցումը ատահայտվելու:

Հայհոյանքը չէ մոտեցումը արտահայտվելու, մանավանդ հայ եկեղեցին երեկ, այսօր և վստահ եմ՝ գալիք բոլոր ժամանակներում այնպիսի երկխոսություն է որդեգրած իր ժողովրդի զավակաց հետ, հայ հոգևորականը, քահանան, վարդապետը, եպիսկոպոսը և նաև ես անձնապես, որպես խոնարհ սպասավոր Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի պաշտոնով, մենք վայելած ենք Վեհափառ հայրապետի մտերմությունը: Բազում առիթներով երկխոսություններ երբ կազմակերպված են, հարցուպատասխանների ժամանակ, ժողովուրդը հուզող, հատկապես երիտասարդությունը հուզող հարցերին ինք պատասխանած է համբերությամբ սիրով հայրական գուրգուրանքով: 

Դատավորը ինքը Աստված է, և մենք եկեք բոլորս ծառայություն բերենք մեր Սուրբ Եկեղեցին բերելու համար ավելի բարձր մակարդակի մը վրա, հատկապես այս օրերուն, երբ մենք ունինք նոր Հայաստան, նոր Հայաստանի մեջ կշարունակե գործել, շնչել մեր Մայր Սուրբ Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, իր ողջ եկեղեցականությամբ: Ես այլ տեսակետ ունեմ. մենք պիտի գուրգուրանք մեր եկեղեցականներուն՝ ամենախոնարհ աստիճաններեն մինչև կաթողիկոսի աստիճանի վրա գտնվող  հայ եկեղեցու սպասավորների նկատմամբ ցույց տալու սեր և գուրգուրանք: Ինչքան մոտենանք անոնց, այնքան պիտի զգանք, որ այնտեղ կա բարի հոգի մը, բարի սիրտ մը, որ կբաբախե իր ժողովրդի համար: Այս է իմ զգացումը և ես կուզեմ նաև այս զգացումներով, այս քանի մը խոսքերով թարգման հանդիսանալ ոչ անհատի և անհատներու, բայց՝ իմ ժողովուրդի, գեթ այս պահուն Ամերիկայի թեմին մեջ ապրող, հյուսիսային Ամերիկայի արևմուտքը ներկայացնող իմ ժողովրդի զավակաց զգացումները, և այս է նաև մեր աղոթքը առ բարին Աստված, որ Տերը անսասան պահի Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, Տերը նաև զորացնե մեզ՝ յուրաքանչյուրս, հոգևորականը և հոգևորականաց ողջ դասը, որպեսզի մենք ձեռք ձեռքի տալով խոնարհվինք մեր ժողովրդի առջև, ծառայինք մեր ժողովրդին, պիտի շարունակենք ծառայել առավել ջանադիր և նախանձախնդիր ոգով, առավել մեծ սիրով և նաև նվիրումով, որովհետև մենք կուզենք մեր կյանքը այնպիսի կյանք դարձնել, որ Աստծուն ընծայված ըլլա՝ փառավորելու համար Աստծու անունը, Ամեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ