24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եկեղեցու գլուխը ընտրվել է КГБ-ի բռնության պահանջով. Հայր Կորյունը պահանջում է կաթողիկոսի եւ եպիսկոպոսների հրաժարական

«Մեր պայքարը Գարեգին Բ-ի անձի և ողջ համակարգի դեմ է: Մեր պահանջը միայն կաթողիկոսի հրաժարականը չէ, նրա հետ պետք է հեռանան նաև մի քանի անձինք եպիսկոպոսներից սկսած»,-այս մասին այսօր հայտարարեց Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը:

Տ. Կորյունը հրաժարվեց որևէ եպիսկոպոսի անուն տալ. «Այսօր անուններ չեմ հնչեցնի»,-ասաց:

Վերջինս անդրադառնալով կաթողիկոսի իրենց թեկնածուներին՝ մասնավորապես ասաց. «Վերջին շրջանում ռուսական կայսրության կողմից մեզ պարտադրվեց այդ «պոլոժենիան», որի արդյունքում ինչ-որ խաբուսիկ մի բան ստեղծվեց, իբրև թե ազգովի ենք ընտրում հայրապետ, սակայն իրականում տարիներ շարունակ եկեղեցու գլուխը ընտրվել է КГБ-ի բռնության և պարտադրանքի պահանջով»:

Նկատենք, որ հավաքին հոգևորականների մասնակցությունը սակավաթիվ էր: Տեր Կորյուն աբեղան հայտարարեց, որ իրենց հետևորդները շատ են, և անգամ Սփյուռքից են միացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ