05 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Երևանի արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

Հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:  Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

Կառավարությո՞ւն, թե՞ հեղկոմ

Վաղհեղափոխական մթնոլորտն ավելի շատ սիրում է պայքար, թշնամիներ, կոչեր, հետո նույնը՝ այլ հերթականությամբ։ Քիչ պահանջարկ կա փաստարկված խոսքի, մասնագիտական, փորձագիտական տեսակետի, առաջարկների։ Սա փուլ է, որ անցել են շատերը, կանցնենք նաև մենք։ Բայց մի պահից պետք է սկսել ու, կարևորը, չկաշկանդվել, որ «զանգվածների» հանրային մթնոլորտը դա չի ընդունի։ Ինչքան շուտ սկսենք լուրջ քննարկումներն, այնքան շուտ […]

Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

ՀՀԿ-ական պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։ «Կոնկրետ ոչ ժամկետ կա, ոչ թվեր կան»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա։ Ճշտող հարցին, եթե խմբակցությունը որոշի կողմ քվեարկել ծրագրին, ինքը ևս կո՞ղմ կլինի, Հարությունյանը նշեց, որ ինքն արդեն իր որոշումը կայացրել է։ Հարությունյան նաև ընդգծեց, որ չի պատրաստվում լքել խմբակցությունը։

Ուզում է մեկ հոգի մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ. Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստնյանը մտահոգված չէ ՀՀԿ-ից պատգամավորների դուրս գալով: Նա ձեռնպահ մնաց գնահատականներ հնչեցնել ՀՀԿ-ն լքած պատգամավորների մասին՝ նշելով, որ ինքը վայր կդներ մանդատը, եթե որոշեր լքել խմբակցությունը։ «Եթե ես կուսակցական լինեի ու լքեի խմբակցությունը, մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով՝ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով»,- նշեց նա։ Հարցին` պատրաստվու՞մ […]

Արցախյան այս շարժման ղեկավարները ընկել են իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը

«Ես չեմ ընդունում, որ Հայստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, այն պարզապես համազգային, համաժողովրդական հեղաշրջում էր, որի նպատակը իրեն հեղինակազրկած հանցագործ կլանից ձերբազատումն էր: Դա իրականացվեց փայլուն կերպով, և եթե այդ իրականացումը  տարածվում է  Արցախում և սպառնում է մեր պետական պաշտպանվածությանը, ապա դա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է և դրա վերջը պետք է դրվի»-այսօր լրագրողների հետ […]

Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Քաթարի Պետության խորհրդարանի նախագահի հետ

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահ Ահմեդ Բեն Աբդոլահ Բեն ալ Մահմուդի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման համատեքստում […]

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորի ֆան-ակումբի հերթական տվայտանքները

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը չնայած այն բանին, որ դեռ մայիսի 12-ին հայտարարում էր,որ հրաժարական տալու որևէ նպատակ չունի,բայց մայիսի 18-ին “կամովին” հրաժարական տվեց: Սակայն իր կողմից բուհում ձևավորված ֆան-ակումբը շարունակում է իր ակտիվ գործունեությունը և հավատացած է,որ իրենց անկրկնելի կուռքը՝ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ և տխրահռչակ ղեկավարը, ընդամենը երկու ամսից հետ է վերադառնալու […]

Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան դիմում է ԿԳՆ-ին (տեսանյութ)

Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան դիմել է ԿԳՆ-ին կոնկրետ կառուցողական ծրագրով; «Մեր այդ ծրագրով մենք պետությունից ոչ մի գումար չենք ուզում: Ծրագիրը վերաբերում է կրթական սիստեմին, և ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ է կրթության և գիտության նախարարի հրահանգը, քանի որ չենք ցանկանում մեր երկրում անօրինական քայլ անել»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի կասկադյորների ազգային ասոցացիան նախագահ […]

Նախագահը շնորհավորել է Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։  Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ եւս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջև […]

Սամվել Ալեքսանյանը լքել է ՀՀԿ խմբակցությունը. ՀՀԿ-ն զրկվեց մեծամասնությունից

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքել է Սամվել Ալեքսանյանը: Նա այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը եւ արագ հեռացավ: Նա չցանկացավ անդրադառնալ իր որոշման պատճառներին: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ անդամ չէ: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀԿ խմբակցությունը լքել էին Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը եւ Արտակ Սարգսյանը: Այսպիսով ՀՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի