03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ովքեր թալանել են երկիրը, պիտի կանգնեն օրենքի առաջ. Զոհրաբյանը՝ Ալ. Սարգսյանի տան խուզարկության մասին

«Չեմ ուզում կանխակալ գնահատականներ տալ ու որեւէ կերպ ճնշում գործադրել։ Ինձ համար մի փաստ գոյություն ունի՝ նրանք, ովքեր թալանել են երկիրը, պիտի կանգնեն օրենքի առաջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ «ի՞նչ եք կարծում, Ալեքսանդր Սարգսյանի տանը խուզարկությունից հետո ԱԱԾ-ն, ի վերջո, կհասնի՞ նախկին նախագահներին»:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ բացահայտման մասին. հիշեցնենք, որ հունիսի 4-ին ձերբակալվել է հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: «Ես կողմ եմ, որ նման դեպքերում վերականգնվի մահապատիժը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Լրագրողներն այնուհետեւ հետաքրքրվեցին, թե արդյո՞ք խմբակցության պատգամավորները, եթե կարիք լինի, կալանքից ազատելու անձնական երաշխավորագրեր կներկայացնեն Գագիկ Ծառուկյանի անվտանգության ձերբակալված պետ Էդուարդ Բաբայանի համար: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ «այո»: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ