26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արագաշարժությունը երկարակեցության նշան է

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ անմիջական կապ գոյություն ունի մարդու քայլվածքի և կյանքի երկարության միջև:

Փիթսբուրգի համալսարանի գիտնականների տվյալներով, արագ քայլվածքը խոսում է երկարակեցության նախատրամադրվածության մասին: Այսպիսի տվյալները ստացվել են մի շարք գիտափորձերից հետո, որոնց ընթացքում ուսումնասիրվել են մոտ 34 հազար թոշակառուների տվյալները: Ուսումնասիրության տարբեր փուլեր տևել են 6-21 տարի: Քայլելիս տարեցների միջին արագությունը կազմել է 0,9 մ/վ: Սակայն այն տարեցները, որոնք ավելի արագ էին քայլում, ավելի երկար էին ապրում, քան իրենց հասակակիցները: Այս ամենը հատկապես ակնհայտ էր երևում 75-ից բարձր տարիքային խմբում:

Գիտական խմբի ղեկավար Սթեֆանի Ստուդենսկին կարծում է, որ կյանքի տևողությունը կարելի է երկարացնել. եթե տարեցներն ամեն անգամ զբոսանքի դուրս գալիս քայլեն արագ, ապա դա կնպաստի երկարակեցությանը: Բանն այն է, որ արագ քայլքը լրացուցիչ ջանքեր է պահանջում շնչառական, սիրտ-անոթային և մկանային համակարգերից: Պետք է անհանգստանալ այն ժամանակ, երբ տարեց մարդիկ քայլում են 0,6 մ/վ արագությամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ