07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարեւոր է պահել լարվածությունը, բայց դա չի կարելի անել այս գնով

Ինչպես գիտենք  նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը` այն դեպքում, երբ ՀՔԾ-ի առաջադրած հոդվածը 2008-ին չի եղել, լրացվել է 2009-ին, ԱԺ-ում արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը պատասխանելով հարցին արդյո՞ք  այստեղ  խնդիր չի տեսնում, ասաց. «Ոչ թե ես եմ խնդիր տեսնում, Սահմանադրությունն է տեսնում այդ խնդիրը: Ընդամենը անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72-րդ հոդվածը: Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարեւոր է պահել լարվածությունը, բայց դա չի կարելի անել այս գնով: Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ հարված էր թե՛ այլ բացահայտումներին, թե՛ ընդհանրապես նպատակին: Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, ներողություն, դա անթույլատրելի է: Ես ցավով եմ դա նշում եւ հույս ունեմ, որ այսօր մեր իրավապահ մարմինները, ավելի աչալուրջ կվերաբերվեն իրենց կատարած աշխատանքին, որովհետեւ նմանատիպ սխալներով նրանք արժեզրկում են մյուս աշխատանքները»:

Դիտարկմանը, որ ՀՔԾ պետը պարզաբանել է, թե նախկինում 300-րդ հոդվածն է եղել, որի նկարագրությունը նույնն է եղել՝ Դավիթ Հարությունյան արձագանքեց. «Համադրեք ինքներդ եւ  կտեսնեք»:

Հարությունյանի համոզմամբ,  եթե մենք իսկապես ուզում ենք շարժվել առաջ, ապա պետք է պատասխանատվությունը սեփական աշխատանքի հանդեպ բարձրացնենք:

Անդրադառնալով, այսօր, Ալեքսանդր Սարգսյանի տանը ԱԱԾ-ի կատարած քննչական գործողություններին, Հարությունյանը ասաց. «Որոշակի տենդենց նկատում եմ այստեղ: Որոշ անձանց դեմ կատարվող նպատակասլաց աշխատանքը ակնհայտ է»:

Լևոն Սարգսյանի և նրա որդու չարաշահումների մասին բացահայտումների մասով էլ ոչինչ չցանկացավ ասել, միայն շեշտեց, որ ինքը  լինելով պրոֆեսիոնալ՝ որևէ գնահատական չի կարող տալ մինչև չծանոթանա երկու կողմերի կարծիքներին. «Ինձանից դուք նախկինում էլ չեք լսել գնահատական,  անգամ ոչ ՀՀԿ-ական մարդկանց կատարած չարաշահումների մասին»,-եզրափակեց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ