31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Չծխողներն ավելի երջանիկ են

Ըստ վերջին ուսումնասիրությունների` պարզվել է, որ ծխողներն ավելի դժբախտ են, քան չծխողները: Հայաստանում էլ կա տարածված կարծիք, որ մարդիկ ծխում են, որպեսզի հանեն նյարդային լարվածությունը: Սակայն գիտնականները պնդում են, որ դա այդպես չէ: Այս մասին հաղորդում է MIGnews-ը: Գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնց հաջողվել է հրաժարվել ծխախոտից, շատ ավելի հավասարակշռված են և ենթակա չեն […]

Վեոլիա Ջուրը պարզաբանում է

Վերջին օրերին Վեոլիա Ջուր ՓԲԸ ստացված հաղորդագրությունների քանակն աննախադեպ աճել էր, որպես հետեւանք Երեւանում ստեղծված նույնքան աննախադեպ իրավիճակի: Խնդիրը հետեւյալն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս ամռան շոգերի հետ հանրապետության բնակավայրերում, այդ թվում մայրաքաղաքում կտրուկ ավելացավ ջրի սպառման ծավալները: Ընկերությունը կենարար հեղուկի նկատմամբ պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրեց ջրի արտադրությունը համակարգում: […]

Skype-ով խոսելիս ամուսինը պատահաբար բաժանվել է կնոջից

Ինչպես փոխանցում է Vedomosti-ն, մի մուսուլման տղամարդ կնոջ հետ Skype-ով խոսելիս երեք անգամ կրկնել է «թալաք» բառը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ես քեզանից բաժանվում եմ»: Սակայն նա բաժանվելու մտադրություն չի ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե տղամարդը երեք անգամ կրկնում է «թալաք» բառը, ապա ամուսնությունն անմիջապես չեղյալ է համարվում: Իսկ, ահա, որպեսզի նրանք […]

Բջջային հեռախոսները` ալերգիկ հիվանդությունների պատճառ

Բացի այն, որ բջջային հեռախոսների շահագործման արդյունքում առաջանում է ժամանակի կորուստ, ցավեր դաստակի շրջանում կամ կոշտուկներ ականջի վրա, բջջային հեռախոսները կարող են նաեւ լուրջ ալերգիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Ժամանակակից հեռախոսների արտադրության մեջ օգտագործվում են նյութեր, որոնք վնասակար են մարդու առողջությանը: Այդ նյութերից է նիկելը, որն ալերգիկ ռեակցիաներ է առաջացնում տղամարդկանց 3%-ի, իսկ կանանց` 17%-ի մոտ: […]

Հարմարավետության համար կամ վախկոտության պատճառով

« Խոչընդոտնե՞ր … : – Երբեմն, կան: – Երբեմն, սակայն, դու ինքդ ես հորինում դրանք, հարմարավետության համար կամ վախկոտության պատճառով: – Ինչպիսի՜ հմտությամբ է սատանան աչքերիդ առաջ շողացնում այդ պատրվակները՝ չաշխատելու համար … , որովհետև քաջ գիտի, որ ծուլությունը բոլոր մոլությունների մայրն է »: Սբ. Յոզեմարիա Էսքրիվա Դե Բալագեր («Օպուս Դեյ»ի Հիմնադիր, 1902-1975), «Ակոս» գրքից […]

100 հազար քաղաքացու վարկային պատմություն կզրոյացվի (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի  մամուլի ծառայությունը: «Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա […]

Երբ կկարգավորվեն Երևանի ջրամատակարարման դադարեցումները

Երևանի մի շարք վարչական շրջաններում ջրամատակարարման ժամանակ առ ժամանակ դադարեցումները, որոնք պայմանավորված են «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետ, մինչ շաբաթվա վերջ կկարգավորվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ խնդիրը կարճաժամկետ է և շուտով կստանա իր լուծումը: «Ընդունեք, որ համակարգն ավելի քան 100 տարեկան է, և […]

Եթե բոլորը լռեն, կշահի նա ում ձեռքին իշխանություն կա

«Մենք տեսնում ենք ԲՀԿ-ի թեթեւակի ակտիվությունը, տեսնում ենք Հանրապետականների խիստ անհասկանալի ինքնամեկուսացված պահվածքը, տեսնում ենք,  որ նոր կուսակցություններ են ստեղծվում, որոնք վերջին 30 տարիների ընթացքում բազմաթիվ  են եղել եւ ընդամենը  ավելանում են նորերը,  տեսնում ենք արտախորհրդարանական ուժերի հայտարարություններ, ուրիշ բան չենք տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանի  քաղաքական ներկապնակին: Նրա խոսքով, […]

Տաշ-տուշից ու չալաղաջից բարձր ըմբռնում. մշակույթի նախարարություն, մտածի՛ր այդ մասին

Հայ երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը նոր կարգախոս է մշակել, այն է՝ «Բարձրացնե՛լ ազատականացված հայ ժողովրդի հանգստի մակարդակը»: Երգչուհին առաջարկում է բացօթյա սիմֆոնիկ համերգներ կազմակերպել Հայաստանում: Լիլիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Բացօթյա սիմֆոնիկ համերգներ․․․ե՞րբ կմտնեն մեր առօրյա։ Հանգիստը կազմակերպելու բարձր մակարդակ, կյանքի վայելքի մեկ այլ՝ տաշ-տուշից ու «չալաղաջից» բարձր, շքեղ ըմբռնում, երջանկության մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված