24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս շարժումը ոչ միայն վեհափառի հրաժարականի, այլև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է

Վերջին ժամանակաշրջանում ակտիվ գործողություններ են սկսել և անունը դրել վահափառի հրաժարական, սակայն  միտում եմ տեսնում, որ այս շարժումը ոչ միայն վեհափառի հրաժարականի, այլև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով՝ վեհափառին հրաժարական պարտադրելն այս տարբերակով անհնարին է: Ամարյանը հիշեցրեց՝ ՀՀ օրենքով եկեղեցին անջատված է պետությունից:

«Կա եկեղեցական իրավունք, եթե մենք ցանկանում ենք ինչ-որ գործողություն կատարել, ապա պետք է լավ տիրապետենք այս օրենքին: Եկեղեցական իրավունքի մասնագետ չկա մեզ մոտ, բացի Էջմիածնում գտնվող անձանցից: Մենք այսօր սկսում ենք փնովել մեր եկեղեցին՝ անունը դնելով վեհափառի հրաժարական, ցավալին այն է, որ հենց նույն սպասավորն է անում, որի հեղինակության մասին նույնիսկ չարժե խոսել:

Եկեք չմոռանանք աստվածաշնչյան խոսքը, որ քարը գցողն ինքը պետք մաքուր լինի, եթե խորանաս ամեն մեկի անձի մեջ, եթե հրապարակի եկեղեցին, հավատացեք՝ ժողովուրդը միանգամից իր վերաբերմունքը կփոխի»,- ասաց նա:

Ամարյանը հայտարարեց, որ իրենց կենտրոնը որոշել է ստեղծել «Ազգային ճակատ», որը պահելու է ոչ թե անձին, այլ պահելու ենք մեր հավատքն ու եկեղեցին: Ամարյանը  շեշտեց՝ եկեղեցու սպասավորը չէ հայի հավատքն ու եկեղեցին:

«Եթե կպնեինք մի աղանդավորի, ապա Եվրոպան աղմուկ կբարձացներ, բայց երբ կպնում են Առաքելական եկեղեցուն, ոչ մեկն աղմուկ չի բարձրացնում: Ինչո՞ւ մի դաշտում, որտեղ պետք է լինի հավասարություն, ընտրովի վերաբերմունք է, ինչո՞ւ մեկին կարելի է ճնշել, մեկին՝ ո՞չ»,- շեշտեց Ալեքսանդր Ամարյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարծում է, որ այս իրադարձություներում 2 հանգամանք է ակնհայտ: Նա նկատեց, որ շատ եկեղեցական սպասավորներ, այդ թվում՝ նաև կաթողիկոսը, հասարակության մեջ բարձր իմիջ չունեն. «Մեղադրվում են բիզնես ունենալու մեջ, ճոխ-ճոխ ապրուստի ու մեքենաների տեր լինելու մեջ, ինչը լիովին հակասում է  կրոնի սպասավորի բարոյականության հարցերին: Ահա այս հանգամանքը բացասական իմիջ է ձևավորել, ինչն էլ իրավիճակի փոփոխության հետևանքով փորձ արվեց օգտագործել: Կարծում եմ՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ փաստացի կա 2 ուժ՝ մեկը դրսից ղեկավարվող՝ ամենայն հավանականությամբ հենց դրսի կրոնական եկեղեցիների կողմից, մյուսը՝ օտար ծառայությունների կողմից, քանի որ բոլորը շատ լավ գիտեն, որ Հայ Առաքելական Եկեղեցին հազարավոր տարիներ եղել է հիմքերից մեկը, այդ հիմքերը խարխլելն ազգային ինքնությանը վնաս կհացնի»,- շարունակեց հոգեբանը:

Միևնույն ժամանակ Սամվել Խուդոյանը ասաց, որ բողոքի գործողությունների օբյեկտիվ պահանջը կապված է հոգևորականների ճոխ ապրելակերպի հետ: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ, համաձայնելով բանախոսի հետ, հավելեց, որ, թեև պահանջի մեջ օբյեկտիվ հիմք կա, միևնույն է, ընտրված ճանապարհը շատ տգեղ է: Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոլորտ թելադրում է իր համապատասխան ձևը, այսինքն՝ այն, ինչ կարելի է անել քաղաքականության մեջ, չի կարելի անել հոգևոր ոլորտում:

«Եթե նրանք եղել են Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր, իրենց մասին կան վարկաբեկիչ տվյալներ, ապա վաղուց էր պետք օգտագործել ու հեռացնել շարքերից, այլ ոչ թե բերել հասցնել այդ վիճակին, հետո կարգալույծ անել: Երբ դու ղեկավարում ես մի կառույց, իսկ եկեղեցին էլ է կառույց, պետք է շատ անձնական որոշակի թերություններն ակամա տարածվեն նաև ամբողջ կառույցի վրա: Այդ տեսակետից պետք է շատ զգույշ լինել, այսինքն՝ այն, ինչ իրեն կարող է թույլ տալ հասարակ եկեղեցականը, չի կարող թույլ տալ բարձրաստիճան եկեղեցականը: Սա չեմ ցանկանում տարածել  բոլորի վրա, քանի որ անձամբ ես ծանոթ եմ շատ եկեղեցականների, որոնք կարող են շատերի համար օրինակ ծառայել»,- ընդգծեց նա:

Ռուբեն Բաբայանը  հավելեց, թե որևէ մեկը մյուսի հեղինակությունը չի կարող փրկել: Նա շեշտեց՝ նույնիսկ 1000 հատ պաշտպանող կազմակերպություն երբեք չի կարող հեղինակություն պաշտպանել, եթե այդ կառույցի մարդիկ իրենք չցանկանան դա անել:

«Հասկացեք՝ զոռով ոչ մեկին երջանիկ դարձնել չենք կարող»,- եզրափակեց  Ռուբեն Բաբայանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ