10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են Եվրասիական տնտեական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում երկրների ղեկավարները Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր են քննարկել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ