15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կառավարությունն ունի Հայ Ազգային Կոնգրես աջակցությունը. ՀԱԿ-ի հայտարարաություը

Կոռուպցիայի եւ իշխանության չարաշահումների դեմ Կառավարության պայքարը թեեւ դեռ գտնվում է սկզբնական փուլում, այն արդեն լուրջ փոփոխություններ է առաջացրել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտում, հույս արթնացրել մեր հանրության մեջ, որ թալանի եւ կեղեքման համակարգը վերջնականապես կկազմաքանդվի։ Կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի ոճրագործության քննության եւ ավազակապետության կազմաքանդման  գործում կառավարությունն ունի Կոնգրեսի աջակցությունը։ Միեւնույն ժամանակ, տնտեսության կառավարման բնագավառում կառավարության կողմից […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ազատության պող. 1/18, 1/21 շենքերը, Արաբկիր 29փ. 1-80 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դարաբաղ թաղ. 73 սեփական տունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Աթոյան փ. 45-107 սեփական տները, Աթոյան անց. […]

Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան. Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը

Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ–լեյտենենտ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին խուզարկություն է կատարվել Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական առանձնատանը, դրա հարակից շինություններում, «Մետաքսկոմբինատում» և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում։ Ըստ նրա՝ խուզարկությունը նպատակ է ունեցել հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված […]

Արարատ Միրզոյանը օգտվում է «բարիքներից». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին: Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսում են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ: Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ Դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում: «Չենք նախատեսում»: Ինչո՞ւ: Հարցն անպատասխան մնաց: Միրզոյանը, հիշեցնենք, դեմ […]

Ծառուկյանը սա սենց չի թողնի. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին եւ սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. […]

Ծանոթ-բարեկամական կրքերի թեժացում ՊԵԿ-ում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում: Դժգոհությունը, հիշեցնենք, ծագեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի նշանակումից հետո, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը: Դրան հաջորդեցին մի քանի այլ խայտառակ նշանակումներ: Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա […]

Փաշինյանի պահանջը. 168 ժամ

«168 ժամ» օրաթերթը գրում է. «Փաշինյանը հույս ունի հայտարարությունները գործի վերափոխել՝ ակնկալելով ուժեղ քայլեր եվրոպացիներից: Բայց Հայաստանի վարչապետին 3 հանգամանք է խոչընդոտում: Առաջինն այն է, որ Բրյուսելը գտնվում է ճգնաժամի մեջ (միգրանտներ, Ուկրաինա, հաստատություններ), երկրորդը՝ Արևմուտքում, ինչպես Ռուսաստանում, քաղաքական ղեկավարները հետաքրքրվում են «Թավշյա հեղափոխության» ապագայով: Նրանք դեռ դիտարկման փուլում են: Երրորդը՝ Ղարաբաղյան հարցի ապագան է: […]

Մնաց մի քանի ամիս. Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթը գրում է «Բրյուսելից վերադառնալիս խոսելով Հայաստան-ԵՄ նոր հարաբերության մասին՝ նոր Հայաստանի իրողություննե­րից բխող օբյեկտիվ անհրա­ժեշտությունների համատեքս­տում, Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց նաև մի կարևոր խնդիր՝ հայտարարելով, որ Հայաստանում եվրոպական քաղաքականությունը կամ Եվ­րոպայի հայաստանյան քա­ղաքականությունը ճգնաժամում է, և այդ խնդիրը պահան­ջում է լուծում Եվրամիության վարքագծի փոփոխության տեսքով՝ համարժեք Հայաս­տանում տեղի ունեցող փոփոխություններին: Այս հայտարարությանն ու […]

Բունտ՝ ԱԻՆ-ում. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչությասն պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է: Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, եւ սպառնացել […]

Մահացել է Լուսիկ Ագուլեցին

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը: Այս մասին տեղեկանում ենք ազգագրագետի ֆեյսբուքյան էջից: «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»,-ասված է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված