Մեզանից չեն կախված գայթակղությունները, բայց մեր ձեռքերում է դրանց տրվելը կա չտրվելը
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա: Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար վեմ կախվեր, եւ նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեր» (Ավետարան ըստ Ղուկասի 17:1-2):
Այո, այս աշխարհում գայթակղությունները շատ շատ են, նույնիսկ սուրբ Հովհաննես առաքյալն է ասում, որ «ամբողջ աշխարհը չարի մէջ է» (1 Հովհաննես 5:19): Բայց սա չի նշանակում, որ մենք իրավունք ունենք շարժվել այս աշխարհի հոսանքով և մասնակցել բոլոր այն անօրենություններին, որ աշխարհն «արտադրում է»: Մեզանից չեն կախված գայթակղությունները, բայց մեր ձեռքերում է դրանց տրվելը կա չտրվելը:
Ուրեմն, որքան էլ չար լինի այս աշխարհը, որքան շատ լինի մեղքի քարոզությունը, քրիստոնյան պետք է մնա այս «երկրի աղը»: