13 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Oձի խայթոցից մահացածների 40%-ի մահը վրա է հասել ոչ չէ թույնի, այլ սարսափի պատճառով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հաշվի առնելով հանրության շրջանում հետաքրքրությունն ու անհանգստությունը, ներկայացրել է շոգ եղանակին ակտիվացած սողունների հանդիպելիս ճիշտ վարքականոնները: Մարդիկ սովորաբար սարսափում են սողունների հենց միայն տեսքից և հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։ Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք արագ […]

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով կա ձերբակալված

Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողին մահացու հրազենային վիրավորում հասցնելու գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախնական տվյալներով՝ զինծառայողը Հովհաննես Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի […]

Սերժ Թանկյանը Հայաստանում է (լուսանկար)

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխությունից հետո կրկին Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ: Երաժիշտն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որից պարզ է դառնում, որ օրերս հասցրել է լինել «Ոսկեվազ» գինետանը, որտեղ հանդիպել է նաեւ ռեփեր Միշոյին եւ նրա կնոջը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանին:   

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

  Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Դավիթ Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ ու […]

ԱԱԾ-ն հերքում է

ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանն՝ անդրադառնալով տեղեկատվությանը, թե «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) տանը խուզարկություններ են անցկացվում, հերքեց այն, ասելով, որ տեղեկությունն իրանականությանը չի համապատասխանում: Հիշեցնենք, ո ր, «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել էր այդ մասին և նշել. «Գաբրիել Ջեմբերջիի տանը արված խուզարկությունը, հավանաբար, կապված […]

Կլինեն արեւմտամետներ, ծայրահեղ ազգայնականներ եւ լուրջ պոպուլիստական ուժեր. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ արտահերթ ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական արենայում նոր դաշինքներ ու ուժեր կհայտնվեն:  «Քաղաքականության մեջ կլինի ինչ-որ արեւմտամետ դաշինք,  կլինի  ինչ-որ ծայրահեղ ազգայնական դաշինք, որոնք մեր քաղաքական ներկապնակում այժմ բացակայում են: Իհարկե,  կլինեն շատ լուրջ պոպուլիստական ուժեր»,-պատասխանելով   Henaran.am -ի հարցին, ասել է Աղասի Ենոքյանը: Քաղաքագետն առայժմ անունների մասին խոսելը վաղ է համարում […]

Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Թուլսի Հաբարդին, որտեղ իր անհանգստությունն է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանում ներկայացվելու են ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ: «Այդ տեղեկությունները բազմաթիվ հարցեր եւ մտահոգություններ են առաջացնում, որը ես կցանկանայի ներկայացնել ձեզ: Իմ անհանգստությունը, մասնավորապես, այն է, թե որտեղից է Ադրբեջանն […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով: Ուղերձում նշվում է. «Մեծարգո՛ պարոն Սարգսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:

Ում օգտին կաշխատի ժամանակը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ արտահերթ ընտրություններից առաջ ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին:  «Նորընտիր կառավարությունը չի կարող այս կարճ ժամկետում այնպիսի  արդյունքների հասնել, որ  կարողանա իր կողմը գրավել ընտրողներին, էն խոստումները՝ աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, կմնա օդի մեջ»,-կարծում է Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, հայտարարվում է, թե Հայաստանը մի քանի միլիարդի պայմանագրային հեռանկար ունի, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի