26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ գրանցվել է 111 հրդեհ. ԱԻՆ-ը խորհրդակցում է

Հուլիսի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 22368 ահազանգ: Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ գրանցվել է բուսածածկ տարածքների 111 հրդեհ: Գնդապետ Նահապետյանը նաև նշեց, որ հաշվի առնելով սեզոնային ակտիվությունը, Սևանա լճի հանրային լողափերում իրականացվում է ուժեղացված ծառայություն:

Փրկարար ծառայության արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար՝ նախարարը հանձնարարեց Երևան քաղաքում ստեղծել երկու նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Նախարար Ռոստոմյանը հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և անդրադարձավ կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով, որ դրանք պետք է կազմակերպվեն հնարավորինս արագ և հիմնավոր.

-Նախորդ շաբաթ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի քննարկել ենք նաև ԱԻ նախարարության կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև առկա ռեսուրսները: Արդյունքում եկել ենք հստակ դիրքորոշման. պետք է բացառել ցանկացած ուռճացում և հետևել քաղաքական որոշմանը՝ ձևավորել հնարավորինս հստակ աշխատանքային թիմ և կազմակերպել արդյունավետ աշխատանք, – նշեց նախարարը:

Ընթացիկ աշխատանքների և եղանակային պայմանների մասին զեկուցեց նաև Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը, նշեց, որ հանրապետության տարածքում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հուլիս ամսվա վերջ, իսկ արդեն օգոստոսի մեկից եղանակը կնվազի, կգրանցվեն տեղումներ:

ՀՀ ԱԻՆ աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը զեկուցեց, որ ավարտվել են ընթացիկ աշխատանքները՝ օգոստոսի 6-16-ը համակարգի աշխատակիցների 115 երեխայի ամառային հանգիստը «Գուգարք» մանկական ճամբարում կազմակերպելու համար:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց վերանայել երեխաների ցանկը, ընդգրկել ճամբարում հանգստանալ ցանկացող անխտիր բոլոր երեխաներին և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել ճամբար մեկնողների երկրորդ հերթափոխ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ