04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Որոշ արկածախնդիր քաղաքական ուժեր Քոչարյանի դեպքով հաշիվներ են մաքրում ծագումով ղարաբաղցի ՀՀ քաղաքացիներից

Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը բոլորին իրար է խառնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, նախկին ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ՝ 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չեն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։ Պետք է պարզել, թե այդ ամենի մեջ 2-րդ նախագահը կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել։

Կարծես թե քրեական գործը հենց այս ուղղությամբ էլ գնում է։ Ամեն ինչ կորոշի դատարանը։

Անձամբ ես կարծում եմ, 2-րդ նախագահի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել (օրինակ, տնային կալանքը)։ Բայց ադպիսին է դատարանի որոշումը։ Երեկ Քոչարյանի գործով շատ հավասարակշիռ հարցազրույց էր տվել Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի ԱԺ նախկին նախագահ, իշխող Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարներից մեկը՝ Արթուր Թովմասյանը։

Ես լիովին կիսում եմ այդ հարցազրույցում արծարծված մտահոգություններից մեկը՝ ՀՀ-ում որոշ արկածախնդիր քաղաքական ուժեր Քոչարյանի դեպքով հաշիվներ են ուզում մաքրել ծագումով ղարաբաղցի ՀՀ քաղաքացիներից։ Սա չլինելու բան է, սրիկայություն։ Այստեղ կա կոնկրետ քրգործ։ Ղարաբաղցի-հայաստանցի չկա։ Ղարաբաղը Հայաստան է, Հայաստանն էլ Ղարաբաղ է։ Թշնամուն եք հաճոյանում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ