Լավ չէ, երբ ՀՀ երեք նախագահները ավելի շատ բացասական գործերով, քան՝ առողջ ներդրումներով են հիշվում
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին դուր չի գալիս, որ որևէ մեկը կալանավորվում է նախնական կալանքի տեսքով, քանի որ ինքը անմեղության կանխավարկածի կողմնակիցն է:
«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ցանկացած մեկի կալանավորումը մինչև դատարանի որոշումը, համարում է ոչ տեղին :
«Այն, որ Ռոբերտ Քոչարյանը դրական քաղաքական և պետական կերպար չէ ես դեռ ավելի վաղ եմ ասել: Երբ դու ստիպված ես լինում բացասականը արձանագրել երկրիդ նախագահների մասին, դա վիրավորական է նաև քեզ համար՝ որպես տվյալ երկրի քաղաքացի»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Հարցին հնարավո՞ր է հետագայում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղբանտարկյալ ճանաչել և ինչքանո՞վ է անհրաժեշտ Լևոն Տեր Պետրոսյանին ևս հարցաքննության կանչելը, Հայրիկյանը պատասխանեց. «Առաջին նախագահին կարելի է հարցաքննության կանչել և ինքս էլ կարող եմ վկայություն տալ, քանի որ այդ օրերին շատ ակտիվ եմ եղել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարելուն, դա կախված է նրանից, թե ինչ ընթացք կստանա գործը և ինչ հիմնավորումներ կունենան մեղադրանքները, որոնք առաջադրվել են»,-ասաց նա:
Ադրադառնալով Քոչարյանի արած այն հայտարարությանը, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, վերջինս ասաց. «Դրանով Քոչարյանը նկատի է ունեցել, որ պայքարելու է միայն իր համար: Լավ չէ, երբ հայկական պետականության երեք նախագահները հիշվում են ավելի շատ բացասական գործերով քան իրենց առողջ ներդրումներով »,-ընդգծեց Հայրիկյանը:
Ավելին` տեսանյութում: