02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Գագիկ Ծառուկյանի կոչը

ԲՀԿ քաղաքական խորհուրդի հայտարարությունը` Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր […]

Ի՞նչ են ծրագրել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը. պլան Ա, պլան Բ և ֆորս-մաժորային տարբերակ. «Հրապարակ»

Այսօր առավոտյան ժամը 11-ին կայանալիք Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը չեղարկվել է։ Բանակցությունների թեման չի հաջողվել հստակեցնել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ժամը 19։00-ին հանրահավաք է հայտարարել, իսկ Կարեն Կարապետյանը ժամը 17։00-ին իր մոտ է հրավիրել գործարարների մեծ խմբի։ Երկուսն էլ, ըստ ամենայնի, ունեն պլան Ա, պլան Բ և ֆորսմաժորային տարբերակ: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արմեն Սարգսյանի հայտարարությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ. Սիրելի հայրենակիցներ, Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսեւորելով ազգային համերաշխության եւ միասնության օրինակ: Այսօր նույնպես, առավել քան երբեւէ, մենք պետք է լինենք միասնական եւ համախումբ: Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում […]

Սահմանային լարվածություն կա.փոխգնդապետը փաստում է

«Վերջին օրերին հատկապես պետք է տաք պահել նաև սահմանի թեման: Սահմանային լուրջ լարվածություն այս պահին չկա, բայց մենք զգոն ենք ու վտանգը ակնհայտ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը: Բաբայանը հայտնեց, որ տարածաշրջանի բնակիչները նույնպես զգոն են, քանի որ նման իրավիճակներում հակառակորդը գնդակոծելու առիթը բաց չի թողնում:

Ծառուկյանը պայմանավորվել է Փաշինյանի հետ. Ժամանակ

Երեկ տեղի է ու­նեցել Նիկոլ Փաշինյան- Գագիկ Ծառուկյան հանդիպու­մը, որի ժաանակ որոշվել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հնարավոր Է, որ Փաշինյանը, որ­պես պատասխան ժեստ, իր ժա­մանակավոր կառավարության կազմում ընդգրկի «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Վատ է. Առավոտ

Քանի որ իշխանափոխությունն ըստ էության տե­ղի է ունեցել, եւ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, «համարյա» վարչապետ է, եւ քանի որ արդեն իսկ սկսվել է նոր իշխանության հասցեին քծնանքի արշավը, ես ինձ ազատ եմ զգում իմ կարծիքն արտա­հայտելու՝ հակադրվելով հեղափոխական ռոմանտիկային, որով շնչում է իմ հւսմաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լրատվամիջոց ներխու­ժելը եւ նույն պահին ուղիղ եթեր պահանջելը […]

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահ Եկատերինա Վորոպաևայի գլխավորած պատվիրակությանը։ Ընկերության ներկայացուցիչները նախարարի պաշտոնակատարին ներկայացրին իրենց գործունեությունը, նշեցին, որ սեփական արտադրանքներն են մշակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այն ներառում է տնտեսության մի շարք ճյուղեր, այդ թվում` փոստը և տրանսպորտային համակարգերը։ Եկատերինա Վորոպաևան Վահան Մարտիրոսյանին տեղեկացրեց, որ […]

Ուրֆայի պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերման եզրին է

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման եզրին է։ Թուրքիայի Մարդասիրական օգնության միության ներկայացուցիչ Հաթիջե Թաքուշի խոսքով՝ եկեղեցու մշտական հյուրերն այսօր միայն գանձախույզներն են։ «Եթե այցելեք Գերմուշի եկեղեցի, ներսում և դրսում կտեսնեք բազմաթիվ մեծ ու փոքր անցքեր։ Անցքեր, որոնք փորվում են մեկը մյուսի ետևից՝ առանց նախորդները փակելու։ Ճակատագրի քմահաճույքին հանձնված, […]

Օտար ափերից եկած հայ բայկերները հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի ձորում

Այսօր Շիրակի եւ Լոռու մարզի բնակիչները եկել էին հարգանքի տուրք մատուցել Հերհերի ձորում։ Հենց այստեղ հազարավոր հայեր են մահացել, խոշտանգվել։ Ու ամեն տարի մարդիկ գալիս են խոնարհվում ու ոգեկոչում։ Այսօր ևս բազմամարդ էր Ջարդի ձորը։ Այնտեղ էին արտասահմանից ժամանած մեծ թվով բայկերներ՝ տարբեր ղրոշներով։ Նրանց հետ էր Հայկ էնվերյանը: Նա ժամանել էր Լոնդոնից: Նրա նախնիները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի