19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մանվել Գրիգորյանի ծննդավայրում ստուգումներ են սկսվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։   «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ […]

Բուհերի դեկանատները քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաեւ փակման վտանգի առջեւ, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը: Արդյունքում, մեր ունեցած […]

Դատավորները չեն հանդարտվում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը: 2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ: 7 հոգի չէին արժանացել […]

Գարեգին Բ-ն լիարժեք չի վայելել հանգիստը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։ Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը եւ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից […]

Իր եղբորն ատողը խավարի մեջ է

Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։ […]

Աղաչում եմ ձեզ, եղբայրներ

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք. և ձեր մեջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ: Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ: Եւ արդ, ասում եմ. ձեզնից յուրաքանչյուրն ասում է՝ ես Պողոսյան եմ, և մյուսը, թե՝ […]

Եթե մարդիկ չեն խոսում, հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել. Անգելա Մերկելը՝ ԼՂՀ հիմնահարցի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ Բաքվի կողմից գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելելու փաստին: «Ես արդեն արտահայտվել եմ այս առնչությամբ, մենք որոշել ենք համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեստագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Այս որոշմանը եկել ենք, որովհետև մեր համար կարևոր են ԼՂ հարցով բանակցությունները: Եթե […]

Հայտնի է ՀՅԴ-ի կարգախոսը Երևանի ավագանու ընտրություններում

ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես կգա «Միասին հանուն Երևանի» կարգախոսով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018թ. սեպտեմբերի 23-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղն օգտագործում է որպես կերակրի աղ. ահազանգում է Արեգ Ղուկասյանը

«Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ հայտնեց, որ այսօր մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղը օգտագործում է որպես կերակրի աղ: Նա պարզաբանեց, որ իրենք միակ աղ արտադրող ձեռնարկությունն  են Հայաստանում, որի հզորությունը թույլ է տալիս Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարել, դեռ մի բան էլ ավելի: «Մենք նկատեցինք, որ մեր իրացումը խիստ ընկնում […]

Անգելա Մերկելն այցելեց «Թումո» կենտրոն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Գերմանիայի կանցլերը զրուցեց «Թումո»-ի սաների հետ, ծանոթացավ կենտրոնի ծրագրերին և պայմաններին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի