«Նոր Հայաստանում նման հայրենասիրական շիզոֆրենիկները տեղ չպետք է ունենան հասարակության մեջ» . դիմում Արտակ Զեյնալյանին
Հարգելի պարոն Զեյնալյան,այսօր տեղեկացա,որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահը ` պաշտպանելով Կարպիս Փաշոյանին, անդրադարձ է կատարել Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարին:Ըստ նրա` Մոնթեն Մոսկվայի լրտեսն էր և առաքելություն ուներ ադրբեջանցի եղբայրներին թշնամացնել հայերի հետ, սակայն նոր Հայաստանում նման հայրենասիրական շիզոֆրենիկները տեղ չպետք է ունենան հասարակության մեջ:
Պարոն նախարար, խնդրում եմ ճշտել` արդյո՞ք «Իրազեկ քաղաքացիների միավորում»ՀԿ-ի գործունեության կանոնադրական նպատակներից մեկը հանդիսանում է ազգայի հերոսի կերպարի վիժեցումը,ինչպես նաեւ հայրենասեր մարդկանց սեփական հայրենիքից վռնդելու գործառույթը:
Պարոն Զեյնալյան, կարծում եմ` ազգադավություն քարոզող նման ՀԿ-ներն իրենց նախագահներով,պետք է տեղ չունենան մեր հասարակական գործունեության հարացույցում:
Հարգանքներով ` «Զորակցություն հայրենյանց պաշտպանին » ՀԿ նախագահ Անի Կարապետյան