23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարգանք ունեցիր. Արամ Սարգսյանի ակնարկը` Փաշինյանին

Հայաստանի քաղաքացին կորոշի, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը. այստեղ շատ մեծ քաղաքական խնդիր էլ չեմ տեսնում հեղափոխության կամ հակահեղափոխության: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, ի վերջո, հեղափոխությունն արվել է նրա համար, որ երկրում ընտրություն լինեի և ժողովուրդն ունենա ընտրության հնարավորություն:

Ո՞ւմ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, բայց այսօր գնացել, խորհրդարանում, քուչեքում, ռեստորաններում բանակցում են հանրապետականների հետ.

«Իրեն հարցրեք, ինքը կասի՝ ում նկատի ունի: Ես չեմ բացառում, եթե երկրի վարչապետը նման բան է ասում, նշանակում է ինչ-որ բան գիտի: Համոզված եմ, որ գիտի, դրա համար հարցն իրեն պետք է տալ: Եթե ասի` ինձ նկատի ունի, ես կպատասխանեմ, եթե կասի ուրիշին, ուրիշը կպատասխանի»,-ասաց Սարգսյանը:

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները պետք է լուծել փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Ես բազմաթիվ ընկերներ ունեմ ՀՀԿ-ականներից, Դաշնակցությունից, նաեւ ԲՀԿ-ից: Իրենց հետ թե հարսանիքների եմ լինում, թե ծնունդների: Ընդհանրապես, ռեստորաններ հաճախող մարդ չեմ: Երևանի բնակիչները կհիմնավորեն, որ ես գրեթե ռեստորաններում չեմ լինում: Ես Արարատում եմ ապրում, արագ հասնում եմ տուն, ես գյուղն եմ սիրում, իսկ գյուղում ռեստորաններ չկան: Որևէ մեկի հետ որևէ հարց քննարկելը դժոխքի մեղք չեմ համարում: Այն մարդիկ, որոնք մեղավոր են Հայաստանի առջև, պետք է դատվեն, իսկ ով դատված չէ, պետք է իրենց ընտրությունը կատարեն այս ընտրություններում»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ