22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանը զարգացնում է կործանիչ օդուժը. Պնախարարը հաստատում է

Հայաստանը զարգացնում է բազմաֆուկցիոնալ օդուժը, որպեսզի հնարավորություն ունենա կիրառել այն որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում: Այս մասին EADaily-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում են լուրերին առ այն, որ Հայաստանը պատրաստվում է ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել: Ի դեպ, դրանցից մեկի մեջ Էրեբունի ավիաբազայում լուսանկարվել […]

Խորհրդարանը պահանջատեր է լինելու Կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հետ կապված. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 23-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Փլոսի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը, ինչպես նաև հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիանա Մարուքյանը: Ողջունելով […]

Այս շարժումը ոչ միայն վեհափառի հրաժարականի, այլև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է

Վերջին ժամանակաշրջանում ակտիվ գործողություններ են սկսել և անունը դրել վահափառի հրաժարական, սակայն  միտում եմ տեսնում, որ այս շարժումը ոչ միայն վեհափառի հրաժարականի, այլև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով՝ վեհափառին հրաժարական պարտադրելն այս տարբերակով անհնարին է: Ամարյանը […]

Գազամատակարարումը դադարեցվելու է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  24-ի ժամը 9:00-ից  մինչև հուլիսի  25-ի  ժամը 19:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի,  Նորք Մարաշ վարչական շրջանի  7-րդ, 13-րդ, Հովսեփյան  փողոցների, Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի  և Բագրևանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և […]

Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը փորձում է սրել իրավիճակը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն: Հայաստանի իշխանությունների դեպքում առաջակում եմ. 1. Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունները պետք է մաքսիմալ աղերս ուենան իրականության հետ, լինեն ոչ այնքան հուզական, որքան փաստարկված: 2. Ավելի մեծ ուշադրություն է պետք […]

Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ տակտիկական զորավարժություններ՝ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները, տակտիկական վարժանքների շրջանակներում, ոտքի են ելել «տագնապ» հրահանգով: Զորավարժանքներին, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը, ներգրավված է ավելի 3 հազար զինծառայող և […]

Նոր մանրամասներ «Երևան-Սիթի» սուպերմարկետում տեղի ունեցած զինված հարձակումից

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ 2018 թվականի հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ դիմակավորված և զինված անձը Ավանի «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակություն է կատարել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական […]

Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է 29,2 մլրդ դրամի իրավախախտում

Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչեւ հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյան: «Աշխատանքը շարունակվում է»,-հավելում է իր գրառման […]

Պահանջում ենք ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննարկել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը

Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը: Այս մասին ասված է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ու ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ: Հայտարարույթան մեջ ասված է. «2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի Արփինե Հովհաննիսյանը […]

Ցավում եմ, որ մեր իշխանությունը այդքան դյուրագրգիռ է դարձել. դուխով եղեք

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  խորհրդական Նարեկ Մալյանը անդրադառնալով իր արած այն հարցադրմանը, թե ի՞նչ առաքելությամբ է ԱՄՆ մեկնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ի՞նչ գործ ունի առաջին փոխվարչապետի կինը ԱՄՆ պետական այցի շրջանակներում, և առաջին փոխվարչապետի կոպիտ պատասխանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, ինչպես արդեն երևի բազմիցս զգացել եք, մեր երկրում սիրո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի