07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արարատ Զուրաբյանը մեծ դժգոհություններ ունի ներկայիս իշխանությունից

Ես կուզեմ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դնի խղճին ու ասի՝ ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև: Լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը, պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությանը, նրա կողմից սև և սպիտակ ճակատների բաժանմանը, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում «Մարտի 1»-ի գործի շրջանառությանը: «Եթե չափորոշիչներով […]

Ես ինձ թույլ չեմ տվել լսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն թույլ չի տվել լսել ԱԱԾ և ՀՔԾ պետերի աղմուկ բարձրացրած հեռախոսազրույցը: «Ես  կարծում եմ, որ այդ խոսակցությունը հասու չէ ինձ և ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ ուրիշները կարող են պարծենալ, որ հայտաբերել են նման բան, բայց իր համար […]

Ոստիկանությունը հաճույք չի ստանում որեւէ քաղաքացու գետնին, պատին կամ մեքենային «դեմ տալուց». Վ. Օսիպյան

Վարչապետի ցանկացած հանձնարարական անհապաղ կատարվում է եւ դրա մասին զեկուցվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ոստիկանությունը հապաղել եւ 2 ժամ ուշ կատարել «օլիգարխներին եւ թիկնապահներին ասֆալտին ֆռելու»  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Դիտարկմանը, թե «օլիգարխների թիկնապահներին ասֆալտին ֆռելու» տեսարանները արդյոք շոուներ չե՞ն, նա նախ […]

Ադրբեջանական կողմը գիտի՝ Հայաստանում մի մարդը չի որոշելու Արցախի ճակատագիրը. Փորձագետ

Ադրբեջանական հարցրեով փորձագետ Տարոն Հովհաննսիյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով  Տավուշի մարզում ակտիվացած սահմանային լարվածությանը  ասաց, որ Ադրբեջանի նպատակը շատ հստակ է. « Ադրբեջանական կողմը ցանկանում է թիրախավորել հայկական սահմանամերձ այն գյուղերը, որոնց դիմացի իրենց դիրքերը շատ հարմար են այդ գյուղը գնդակոծելու համար և կարող են այդպիսով ստիպել տեղի բնակչությանը լքել իրենց տները»: […]

Ագրեսոր պետությունը Ադրբեջանն է, ոչ թե՝ Հայաստանը. Փորձագետ

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է Ադրբեջանի Հանրապետությանը  պատերազմ հայտարարելու մասին որոշում: Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել էր ՀՀ-ում պայմանական  «Շանթ» զորավարժութան իրականացման ընթացքում ՀՀ-ի՝  Ադրբեջանին հայտարարելուն: Պարզ է, որ ՀՀ-ում անցկացվող զորավարժությունը հակահարձակողական պաշտպանողական բնույթի է, և որևիցե ագրեսիա չկար, ինչի մասին փորձում էր խոսել Ադրբեջանի […]

Պարոն վարչապետ, վերջ տվեք Ձեր այդ քաղաքական դալտոնիզմին. Ռուբեն Հակոբյան /տեսանյութ/

Քաղաքագետ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մտահոգ է ներքաղաքական իրավիճակով, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ: Երկրի առաջին դեմքի կողմից ժողովրդին սև և սպիտակի բաժանումը քաղաքագետը դիտում է ներհասարակական անտագոնիզմի տանելու ճանապարհ: Սա, ըստ Հակոբյանի` քաղաքական դալտոնիզմ է: Ժամանակին ԱԺ արտահերթ ընտրությունների չկազմակերպելը նախկին պատգամավորը դիտում է վարչապետի կողմից  պետական շահի ստորադասումը սեփական կուսակցական շահին:  

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժության է պատրաստվում

Սեպտեմբերի 17-22-ին անցկացվելիք լայնածավալ օպերացիոն-տակտիկական զորավարժություններում կներգրավվի ավելի քան 20 000 զինծառայող, ավելի քան 20 միավոր տանկ և այլ ծանր տեխնիկա, 120 միավոր հրետանային և հրթիռային կայանք, 20 միավոր մարտական ավիացիա։ Զորավարժությունների ժամանակ կիրառվելու է վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունները։ Հիշեցնեմ, որ Հայաստանում անց էր կացվում «Շանթ 2018» զորավարժությունը, որի ընթացքում Հայաստանը պատերազմ էր հայտարարել […]

Էս մարդը մանրից դառնում է մուտիլովկի աստվածը` բոլորից թաքուն վարչապետը գործից հանել է

«Երեկ ԱԺ-ում շատ հետաքրքիր մի դրվագ տեղի ունեցավ, որը ԶԼՄ-ները առանձնապես չլուսաբանեցին: Առհասարակ Էս վերջերս ԱԺ-ում ահագին հետաքրքիր բաներ են տեղի ունենում, բայց քանի որ դրանց լուսաբանումը կցրեր Փաշինյանի ամենակարողության միֆը, ըստ այդմ, լռեցվում են։ Երեկ քննարկվում էր քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը: Հանձնաժողով որը պիտի քննի ԱԱԾ ու ՀՔԾ պետերի արդարադատությանը խոչընդոտելու հարցը: Ոսկե Տնփեսա […]

Կառավարության նիստին /Ուղիղ միացում/

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է: Նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որից 12-ը չզեկուցվող են,  մեկը` գաղտնի : 

Իրավիճակ է փոխվում

Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները երթևեկության կառավարումը բարելավելու ու մասնակիցների անվտանգությունն ապահովու ուղղությամբ: Հանրապետության մայրաքաղաքում ու մարզերում պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները, անհանդուժողականությունը օրինազանց ու համաքաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ, օրինախախտների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անվերապահորեն կազմվող վարչական արձանագրությունները և այլն դրա վկայությունն են: Ուրախալի է, որ ճանապարհային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի