Նիկոլ Փաշինյանը ռեկորդ է սահմանում. Հրապարակ
Փաշինյանը հայտարարել է Աժ շուտափույթ ընտրություններ անցկացնելու իր հաստատակամության մասին: Այս ուղղությամբ նրա նշանակած մարդիկ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու իրազեկ քաղաքացիների չգիտեմ ինչ Դանիել Իոաննիսյանը կատարելապես ձախողել են վարչապետի առաջադրանքը: Եվ հիմա նույնիսկ այդ գործն է իր ուսերին առել Փաշինյանը, որ բոլորից լավ է զգում սեփական ռեյտինգի անխուսափելի անկումը:
Փաշինյանին ձեռնտու է նույնիսկ անփոփոխ ԸՕ-ով գնալ ԱԺ ընտրությունների, միայն թե հակահեղափոխական էյֆորիան մարած չլինի վերջնականապես: Եւ ինչ են տալու մեզ ԱԺ ընտրությունները: Վաղը մենք կունենանք մի խորհրդարան, որտեղ 65 տոկոս ՀՀԿ-ի փոխարեն նստած կլինի նույնքան ՔՊ-ական: Հետո: Հետո կասենք, որ Հայաստանում բան է փոխվել, եւ ինքներս մեզ կծափահարենք՝ առաջիկա 5 տարում տեղում դոփելու իրավունք նվաճելու կապակցությամբ: Իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ ԱԺ ընտրություններում, այսպես կոչված՝ հակահեղափոխական ուժերը հասնեն հաջողության եւ նոր վարչապետ նշանակեն, ապա միանշանակ է, որ պաշտոնից կթռնի նաեւ Հայկ Մարությանը՝ որպես Փաշինյանի դրածո: Մի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը քառակուսու ուրվագծեր է ստանում:
Ինչ էի ուզում ասել: Իշխանության ձեւավորումը «բուխտի-բարախտի» գործ չէ, որին կարելի է վերաբերվել այսքան անփույթ: Իշխանությունը պետք է կայունության զգացում ներշնչի ժողովրդին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը (այսօր նրանց է միացել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկոն) անկանխատեսելիության ռեկորդներ են սահմանում:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: