07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բողոքի ակցիաներ Բյուրեղավանում

Բյուրեղավան քաղաքի բնակիչների կողմից Առողջ Սունկ ՍՊԸ արտանետումների դեմ բողոքի ցույցի վերաբերյալ   Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոստի արտադրամասը հերթական անգամ արտանետումներ իրականացրեց։   Բնակիչների ահազանգերին ՀՀ Ոստիկանության և ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանումների կողմից չձեռնարկվեցին անմիջական միջոցներ պարզելու արդյոք տեղի ունեցել է արտանետման փաստ և հանդիսանում են […]

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, […]

Համազգային ապաշխարության պետք ունենք

Ոչ միայն անցյալում, այսօր էլ Ապաշխարությունը ճանապարհ է, որ մեղքի մեջ ընկածներս Աստծուն թիկունք դարձրած դիրքից կրկին աչքերին նայող վիճակի գանք: Այն դառնում է պատրաստություն Քրիստոսի Մարմնի եւ Արյան ճաշակման, որպեսզի մեղքերի թողության, Աստծո հետ հաշտության եւ Սուրբ Հոգու շնորհաբաշխման տեսքով ապաշխարության պտուղներն ունենանք: Խաչվերացի տոնի շաբաթապահքն է՝ ապաշխարության շրջան: Խաչը տառապանք ու մահ էր, […]

Աղոթենք մեր երեխաների համար

Աղոթենք մեր երեխաների համար, սովորեցնենք նրանց  շնորհակալություն հայտնելու գաղտնիքը, գեղեցիկը տեսնելու մշակույթը, ծնողներին հարգելու բարձրագույն արվեստը, աշխարհի բազմազանութունն ըմբռնելը և իրենց աշխարհ գալու առաքելությունը: Մնացածը իրենք կսովորեն ծնողների ապրած կյանքից և օրինակից: Ամեն օր քիչ քիչ ազատենք մեր երեխաներին` իրենց ձեռք բերած վատ սովորություններից, ինտերնետային կախվածությունից, որը առաջացել  է մեր մեղքով: Եվ սիրում ենք մեր երեխաներին, և […]

Արաս Օզբիլիսը զիջում է

Ինչպես հայտնի է, կայացել են Ազգերի լիգայի գավաթի անդրանիկ խաղարկության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված հանդիպումները։ Տեղի է ունեցել 46 խաղ։ Հայաստանի հավաքականը Երևանում 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ Սկոպյեյում 0-2 հաշվով զիջել մակեդոնացիներին։ Ուշադրության են արժանի վիճակագրական մի քանի տվյալներ։ Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի ընտրանիների հետ […]

Ինչով է պայմանավորված լինում ծոծրակի ցավը և ինչպես կարելի է մեղմել այն

Գլխացավը շատ տարածված խնդիր է, սակայն կան գլխացավի տեսակներ, որոնք ավելի անտանելի են, քան մյուսները: Նման ցավերից է գլխի ետին հատվածի ցավը, որը տարածվում է ուսի, պարանոցի և նույնիսկ թիակի հատվածում: Այս ախտաբանությունն անվանվում է ծոծրակային նյարդացավ: Այս խնդիրը որոշ չափով նման է միգրենին. երկու դեպքում էլ ցավն անտանելի է և տարածվում է գլխի մի […]

Թաքնված գովազդի չստացված օրինակներ ֆիլմերում

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց միայն 10 %-ն է հեռուստատեսային գովազդ դիտում։ Այդ պարզ պատճառով էլ գովազդատուները նախընտրում են իրենց ծառայության կամ արտադրանքի գովազդը ներկայացնել ֆիլմերում ՝թաքնված կամ այսպես ասած ոչ ուղիղ տարբերակով։ Գովազդելու այս տարբերակը չափազանց հետաքրքիր է և պահանջում է հմտություններ ու նրբանկատություն։ Ներկայացնում ենք թաքնված գովազդի մի քանի չստացված օրինակ, որոնք […]

Հետաքրքիր բացահայտումներ կլինեն. բաց նամակ Վանեցյանին

Հարգարժան պարոն Վանեցյան, Այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում: Անկախ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ վստահությունից՝ ստիպված ենք արձանագրել, որ փաստացի, պաշտոնապես հաստատվեց մեր մտահոգություններն ու մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ շարունակվում է ՀՖՖ գործադիր կոմիտեն իշխանության յուրայիններով համալրելու նախորդների արատավոր պրակտիկան: […]

Ինչու է անհրաժեշտ խաչակնքվելը

Ոչ միայն մատներով պետք է Խաչի նշանը պատկերել դեմքին, այլև դրան պետք է նախորդի սրտի հակվածությունն ու լի հավատը: Եթե այդպես խաչակնքվես, ապա պիղծ ոգիներից և ոչ մեկը չի կարող մոտենալ քեզ, տեսնելով այն սուրը, որով նրանք խոցվել են, տեսնելով այն զենքը որով նրանք մահացու վերք են ստացել: Հովհան Ոսկեբերան

Ինչու է թավշիստների ագիտպրոպը մոնտաժել եւ ինտենսիվ տարածում Սերժ Սարգսյանի հարցազրույցի այդ հատվածը

ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Թավշիստների ագիտպրոպը երեկվանից մոնտաժել և ինտենսիվ տարածում է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ մեզ փորձում է վերագրել “հող հանձնելու” թեման: Ակնհայտ են դրդապատճառները: Երեկվա հարց ու պատասխանից հետո անգամ, երբ ես վարչապետին առերեսեցի իր օգոստոսյան գնահատականների հետ և նա կրկին հմտորեն խուսափեց պատասխանից, պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի