06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված մարդկանց ապակողմնորոշել է. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Նորմալ խորհրդարան մենք երբեք չենք ունենա, մինչև որ չունենանք նորմալ կուսակցություններ, իսկ նորմալ կուսակցություններ երբեք չենք ունենա, մինչև որ չունենանք կուսակցությունների մասին նոր օրենք, որտեղ հստակ նշված լինի ընտրական ցուցակների կազմման հստակ եղանակներ, որին երբեք Հայաստանում գործող որևէ կուսակցություն չի համաձայնվի, սկսած ՔՊ-ից։

Որովհետև կուսակցությունների ներսում, իսկ իշխանության գալուց հետո կառավարությունում, որոշումների ընդունման ավտորիտար եղանակին վերջ կտրվի։

Ցուցակների կազմման խնդիրն առանցքային հարց է, որից կախված է, թե արդյունքում ինչպիսի պետություն ենք կառուցելու։ ԱՄՆ-ում, 19-րդ դարում, կուսակցությունների հանդեպ վստահությունն ավելի ցածր էր, քան ներկայիս Հայաստանում։ Առաջացել էր կուսակցական բյուրոկրատական մեքենա, որտեղ հարցերը լուծում էին երկու հիմնական կուսակցությունների բոսերը ու անգամ Նախագահը նրանց կամքից էր կախված։

Դա քաղաքական ճգնաժամ էր ստեղծել։ Իրավիճակը սկսեց փոխվել 20-րդ դարասկզբում, երբ ընտրական ցուցակները սկսեցին կազմել տարբեր նահանգներում անցկացվող պրայմէրիզների միջոցով։

Որոշ նահանգներում կուսակցությունների ընտրական ցուցակների կազմման այդ ազատ ընտրություններին մասնակցում են միայն տվյալ կուսակցության անդամները, իսկ ավելի շատ նահանգներում յուրաքանչյուր ոք, քանի որ ընտրողների մեծ մասը ոչ կուսակցականներ են։

Միայն այդ պարագում կուսակցությունների հանդեպ վստահությունը սկսեց վերականգնվել։ Հենց դա է ուղիղ ժողովրդավարության և կուսակցությունները կուսակցական օլիգարխներից ազատելու լավագույն մեթոդը, այլ ոչ թե շոուների կազմակերպումը։

Հ․Գ․ Հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացել էր, որ մինչ նոր ընտրությունները պետք է կուսակցությունների մասին նոր օրենք ընդունել։ Փաստորեն հրապարակում հավաքված մարդկանց ապակողմնորոշել է։

Քաղաքական գործչի համար մեկ չափորոշիչը խոսքի տեր լինելն է, իսկ քաղաքացիների հպարտության` իրենց տրված խոսքին հետամուտ լինելը: Մնացածը թատրոն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ