Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են. Դավիթ Տոնոյանը հազիվ զսպեց ծիծաղը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հոկտեմբերի 4–ի կառավարության նիստում դժգոհություն հայտնեց կառավարության ներկայացրած՝ օրենսդրական փոփոխության ձևակերպումների հետ կապված։ Կառավարությունն առաջարկում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ Փաշինյանը դժգոհություն հայտնեց օրենքում փոփոխության ձևակերպումից, ըստ որի, առաջարկվում էր սահմանել, որ 4 և ավելի երկրների նախագահների այցելության […]





































