Քննարկվել են ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին և ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ազգային քրիստոնեական, ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացումը:





































