Բուռն քննարկում Կառավարությունում՝ ներման խնդրագրերի հարցի շուրջ
Այսօր կառավարության հերթական նիստում արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր։ Դրանցում, ըստ Զեյնալյանի, ՀՀ նախագահի լիազորությունների մասով կան հակասություններ 2015-ին թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության հետ։ Այսպես, նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, ներկայացրեց Հանրային ծառայության մասին, Դիվանագիտական ծառայության մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին, Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին, […]





































