05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չսիրած աշխատանքով զբաղվելը վնասակար է առողջության համար

Շատ մարդիկ շարունակում են զբաղվել չսիրած աշխատանքով վախի կամ հավատարմության պատճառով, բայց նոր հետազոտությունը բացահայտում է, որ մարդիկ այդպես վնասում են իրենք իրենց և այդ ընկերություններին:

Daily mail-ը գրում է, որ այն մարդիկ, ովքեր հավատարմության պատճառով մնում են աշխատավայրում, որը նրանց չի գոհացնում, այնքան են հոգնում, որ արդյունքում հեռանում են ընկերությունից ՝ առանց զգուշացման:

Daily Mail-ը գրում է, որ հետազոտությանը մասնակցել է 260 աշխատող: Չսիրված աշխատանքը պատճառ է դառնում, որ աշխատողները աշխատանքից այնքան արագ հեռանան, որ ընկերությունների համար դժվար է լինում նոր աշխատակազմ գտնելը:

Հետազոտությունն անցկացրել է John Molson բիզնեսի դպրոցը:

Հետազոտողները խորհուրդ են տալիս ընկերություններին այնպես անել, որ աշխատողներին չթվա, թե իրենք ստիպված են այնտեղ աշխատել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ