Բատուտի վրա ցատկոտելը գեղեցկացնում է մարդուն և բարելավում առողջությունը
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/12/arm133588306496.jpg)
Գիտնականներն ապացուցել են, որ բատուտի վրա ցատկելը կարող է փոխարինել վազքին, մարզասարքին: Բատուտի վրա ցատկելու արդյունքում արտադրվում է երջանկության հորմոն՝ էնդորֆին:
Ցատկի ժամանակ մարդու օրգանիզմը հավասարաչափ է ծանրաբեռնվում, և հավասարապես բոլոր մկանները աշխատում են:
Բատուտի վրա 5 րոպե ցատկելը հավասարազոր է 20 րոպե վազելուն. այն կարգավորում է շնչառական համակարգը, բարելավում արյունատար անոթների աշխատանքը: Ավելորդ քաշից ձերբազատվելու համար կրկին խորհուրդ է տրվում ցատկել բատուտի վրա:
Բատուտ կարելի է ձեռք բերել ժամանակակից մարզական խանութներում: Մինչ մարզվելը պետք է խորհրդակցել մարզիչի հետ, քանի որ գոյություն ունեն տարբեր տեսակի բատուտներ՝ մանկական, պրոֆեսիոնալ, ֆիտնեսային և այլն, որպեսզի կարողանաք ընտրել ձեզ համար անհրաժեշտը: