19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Էներգետիկ ըմպելիքները վնասում են ատամի էմալը

Հարավային Իլինոյսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ատամների թիվ մեկ թշնամին էներգետիկ ըմպելիքներն են: Ինչպես գրում է Daily Mail-ը, էներգետիկ ըմպելիքներում պարունակվող բարձր թթվայնությունը վնաս է հասցնում ատամների էմալին և հանգեցնում կարիեսի արագ զարգացմանը: Նույնիսկ 5 օրն էլ բավական է, որպեսզի ատամի էմալը սկսի էրոզիայի ենթարկվել: Ներկայումս շատ երիտասարդներ «պաշտում են» էներգետիկ ըմպելիքները, քանի որ դրանք բարձրացնում են աշխատունակությունը:

Փորձագետները ուսումնասիրել են թթվայնության մակարդակը 9 էներգետիկ ընպելիքներում: Մասնագետները հետել են ատամնային էմալի ռեացիային ըմպելիքն օգտագործելուց հետո՝ 15 րոպեի ընթացքում: Պարզվել է, որ 5 օրում, օրական 4 անգամ էներեգետիկ ըմպելիք օգտագործելիս ատամի էմալը վնասվում է:

Էներգետիկ ըմպելիքի բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, մասնագետները կոչ են անում ըմպելիքն օգտագործելուց հետո բերանի խոռոչը ողողել ջրով կամ առանց շաքարի մաստակ ծամել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ