06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ոստիկանությունից տեղեկացնում են

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկից հետո, առավոտյան ժամը 8.00-ից 12-ն ընկած հատվածում Ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 10 տեղեկություն։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց Ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժամ Հակոբյանը։ Դեպքերից 1-ը վերաբերել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն, 1-ը աևլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը ընտրացուցակների անճշտություններին, 5-ը ընտրողների կուտակումներին։

Ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 93 տեղեկություն

Մինչեւ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկը, ժամը 8.00-ն, ոստիկանության օպերատիվ շտաբում ստացվել է խախտումների վերաբերյալ 93 տեղեկություն, 21-ը վերաբերվել է ընտրողներին կաշառք տալուն, բարեգործական արգելքի խախտմանը, ընտրողների ազատ կամքի սահմանափակմանը։ Այս մասին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավար Մերուժամ Հակոբյանը։ Նրա խոսքով, դեպքերից 17-ը վերաբերել են ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը […]

Որոշ շտաբներում եղել են ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան. Րաֆֆի Հովհաննիսյան

Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝  իրենք ստացել են քաղաքացիներից, ինչը փոխանցել են իրավապահներին: Ահազանգողը չի  ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Րաֆֆի  Հովհաննիսյանն ասաց, որ որոշ շտաբներում եղել են նաև ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով: «Հույս ունեմ, որ հետագայում բոլոր ուժերը կունենան այդ ցուցակներին հասանելիություն, կամ ոչ ոք քաղաքացիների բնակարանների հասցեների […]

Զեյնալյանը միշտ է կողմ եղել նրան, ինչ վերջում ասաց Փաշինյանը

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը ընտրատեղամասում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ մարդկանց իրար սիրելու կոչին և ամեն ինչ նոր էջից սկսելու հայտարարությանը նշեց՝ ինքը միշտ է կողմ  էջերը չմրոտելուն։ Արտակ Զեյնալյանը ոչ մի տեսակետ չցանկացավ հնչեցնել, թե ով կհաղթի. «Քվեարկության ավարտին մի քանի ժամ է մնացել և չեմ ցանկանա որևէ կերպ ազդել […]

Ադրբեջանական հերթական մեծ հարձակման մասին

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հերթական մեծ հարձակման մասին։ Նրա խոսքով, կոտրվել են մեծ քանակությամբ էլեկտրոնային փոստեր։ «Հիմա հրապարակում եմ մի ցուցակ՝ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, բայց դրանք ադրբեջանցիների ձեռքում են։ Բայց քանի որ մեյլերը շատ են, դեռ շատերի մեջ չեն մտել, վնաս […]

Ժամը 11.00 դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցությունը կազմել է 9,39 տոկոս

Ժամը 11.00 դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 848.343 քաղաքացիների 9,39 տոկոսը կամ 79. 686քաղաքացի։ Այս մատին քիչ առաջ ԿԸՀ լրատվական կենտրոնից տեղեկացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Օդերեւութաբանները զգուշացնում են

Սպասվում է Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 […]

Մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս, Տե՛ր

Մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս, Տե՛ր ամենայնի, մինչև ե՞րբ պիտի Քո երեսները շուռ տաս ինձանից, մինչև ե՞րբ պիտի խորհուրդներն հոգուս դնեմ Քո առջև, սրտիս ցավերն ու դառնությունն օրվա Քեզ ներկայացնեմ: Մինչև ե՞րբ պիտի թշնամիս ելնի՜- վրա՛ս բարձրանա, նայի՛ր իմ հոգուն և լսի՛ր ինձ, Տե՛ր, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ, Լո՛ւյս տուր աչքերիս, որպեսզի երբե՛ք ի մահ չննջեմ: […]

Ժամը 10:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպ

Ժամը 10:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը, Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Կենտրոն վարչական շրջանի ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է համապատասխանաբար 6, 4, 3 խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, […]

«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է հետևյալ խախտումները.

«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է հետևյալ խախտումները. Մասնավորապես, դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են: Երբ դիտորդն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի