23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նամակ-պահանջ նորընտիր Ազգային ժողովին

Նամակ-պահանջ նորընտիր Ազգային ժողովին

Առաջարկում եմ, որ նորընտիր Ազգային Ժողովն իր լիազորություններն ստանձնելուն պես անմիջապես վերանայի մեր երկիր մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունը:

Վերջին օրերում շատ է խոսվում և մենք էլ ականատեսն ենք լինում Հնդկաստանից, Պակիստանից մեծ թափով դեպի Երևան ներգաղթին: Նկատենք, որ մեզ մոտ գալիս են աղքատ և անվճարունակ հնդիկները, մուսուլման պակիստանցիները և ներմուծում իրենց բարքերը:

Իրենց ներգաղթով նրանք առանց այն էլ էժան մեր աշխատուժը էլ ավելի կէժանացնեն ու հայերին դուրս մղելով կգրավեն աշխատաշուկան: Այս պահին էժան ու սև գումար են աշխատում ջերմոցներում,վարսավիրանոցներում, ավտո լվացման կետերում, շուկաներում, նաև սննդի կետերում, առանց առողջության մասին փաստաթղթի: Սա անհետևանք չի մնա: Աղետալի կլինի նաև դեմոգրաֆիական առումով:

Չնայած, բոլորս էլ կողմ ենք, որ պայմաններ ստեղծվեն ու դեպի Հայաստան ներգաղթ ապահովվի, բայց դեմ ենք, որ անվճարունակ մուսուլման այլազգիներն ապահովեն մեր երկրի ներգաղթը, այն պարագայում, երբ դրսում իրենց ճակատագիրն են կերտում մեր արտագաղթած հայրենակիցները: Մեր քայլերն ուղղենք ու ոգևորիչ պայմաններ ստեղծենք նրանց վերադարձը խթանելու համար, պահպանելով նաև մեր դեմոգրաֆիան: Էլ չասեմ, որ հիմնք ենք ստեղծում, որ մեր երիտասարդները ստեղծեն ազգայնական խմբավորումներ, իսկ դրա հետևանքները, մեղմ ասած, աղետալի կլինեն…

Ուստի, քանի որ միգրացիոն տեսանկյունից մենք խոցելի ենք, չունենք փորձառություն այս բնագավառում, կոչ եմ անում նորընտիր Ազգային Ժողովին անհապաղ վերացնել առանց վիզայի ռեժիմը այն երկրների հետ, որտեղից անվճարունակ ու աղքատ զանգվածի ներգաղթ է հնարավոր, հիշենք, որ որպես տուրիստ գալ ցանկացողները ի վիճակի են վճարել վիզա ստանալու համար, իսկ աղքատ, ցածր կենսամակարդակ ունեցող այլազգիների, առավելևս մուսուլմանների ներգաղթը ո՛չ տնտեսությունն է զարգացնելու, ո՛չ գիտությունը, այլ ճիշտ հակառակը` բոլոր առումներով իջեցնելու է մեր երկրի կենսամակարդակը:

Ապահովենք հայերի կյանքը Հայաստանում, կայացնենք ու զարգացնենք մեր պետությունը, հետո, երբ հզոր պետություն լինենք, կօգնենք նաև մյուսներին:

Սարգիս Տեր-Եսայան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ