Իմ բոլոր- բոլոր նեղություններից Դու փրկեցիր ինձ
Աստվա՛ծ, հանուն Քո՝ ապրեցրո՛ւ ինձ և զորությամբ Քո ինձ իրավացի՛ դուրս բեր չարյաց դեմ: Իմ աղոթքները անտես մի՛ անիր, և իմ բերանից ելնող խոսքերին ունկնդի՜ր մնա: Օտարներն ելան- եկա՛ն ինձ վրա, և հզորները փնտրեցին հոգիս իսպա՛ռ կործանել, և Քեզ էլ իրենց ընթացքի առջև չհամարեցի՛ն Աստվածն ամենքի: Ահա Աստվա՛ծ է օգնականը իմ, և ապավե՛ն է Տերը իմ հոգուն: Որ պատրա՛ստ է միշտ թշնամիներիս չարն ե՛տ տալ իրենց. ճշմարտությամբ Քո նախանձախնդիր՝ սատակեցրո՛ւ նրանց, ո՛վ Աստված: Ես Քեզ ի՛մ կամքով պատարագումնե՛ր պիտի մատուցեմ ու խոստովանե՛մ Անվանը Քո, Տե՛ր, որովհետև որ՝ բարի՜ է և սո՛ւրբ: Իմ բոլոր- բոլո՜ր նեղություններից Դո՛ւ փրկեցիր ինձ. թշնամիներիս վար տապալվելը աչքո՛վս տեսա:
Սաղմոս 53