05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով սենատոր Բոբ Մենենդեսի խոսքը:
«Ես աջակցում եմ այս թեկնածությանը, սակայն ակնկալում եմ սերտորեն աշխատել տիկին Թրեյսիի հետ այն հարցի շուրջ, թե ինչպես նա կխրախուսի Հայոց ցեղասպանության ազնիվ ճանաչումը», – ասել է ամերիկացի սենատորը:
Նշենք, որ Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպաններին առաջադրում է նախագահը, սակայն հաստատում Սենատը: Լին Թրեյսին ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը:
Ավելի վաղ իր հայտարարություններից մեկում Լին Թրեյսին ասել էր, որ Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղությամբ, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռությունը՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում և անկախ լրատվամիջոցների աջակցություն:
Ինչպես հաղորդում է ANCA-ն, Բոբ Մենենդեսն անդրադարձել է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Իրլի Լիտցենբերգերի թեկնածության հաստատմանը:
«Ես աջակցում եմ պարոն Լիտցենբերգերի թեկնածությանը և ակնկալում սերտորեն աշխատել և շարունակական երկխոսություն ունենալ նրա հետ այն հարցի շուրջ, թե ինչպես նա կհորդորի ադրբեջանցիներին հետ կանգնել սպառնալիք ներկայացնող վարքագծից, որը կարող է անհանգստություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի շփման գծում և թե ինչպես նա կաջակցի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»,- ասել է Մենենդեսը:

 

Հիշեցնենք, որ դեսպանների թեկնածություններն ավելի վաղ հաստատել էր Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ